Լրահոս
Օրվա լրահոսը

Տեղի ունեցավ Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության տրանսպորտի նախարարների հանդիպումը

Հունիս 03,2016 14:05

Սոչիում՝ ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովի նախագահությամբ, տեղի
ունեցավ Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍԾՏՀ)
տրանսպորտի նախարարների հանդիպումը։

Հանդիպմանը մասնակցում էին Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և
կապի նախարար Գագիկ Բեգլարյանը, Հունաստանի Հանրապետության
ենթակառուցվածքի, տրանսպորտի և կապի նախարար Խրիստոս Սպիրիդիսը,
Ռուսաստանի, Բուլղարիայի, Ռումինիայի, Ալբանիայի, Մոլդովայի, Սերբիայի
Թուրքիայի տրանսպորտային գերատեսչությունների և գործադիր իշխանության
ղեկավարներ, ՍԾՏՀ-ի գլխավոր քարտուղար Միխայիլ Խրիստիդիսը, ինչպես նաև
դիտորդ կազմակերպությունների և ասոցիացիաների ներկայացուցիչներ։
Բացման խոսքում շնորհակալություն հայտնելով ՍԾՏՀ անդամ պետությունների
ներկայացուցիչներին համագործակցության համար՝ Մաքսիմ Սոկոլովն անդրադարձավ այն կարևոր դերակատարությանը, որ ունի տրանսպորտի ոլորտը ՍԾՏՀ-ը  տարածաշրջանի կայուն տնտեսական և սոցիալական զարգացման մեջ՝ նշելով, որ  առաջիկայում ևս անհրաժեշտ է ակտիվ քայլեր ձեռնարկել տարածաշրջանում  տրանսպորտային համակարգի ենթակառուցվածքների արդյունավետությունն ավելի  բարձրացնելու ուղղությամբ։

Հանդիպման ընթացքում տեղի ունեցան մի շարք քննարկումներ՝ նոր
տրանսպորտային երթուղիների մշակման հնարավորությունների, երկաթուղային
տրանսպորտով ուղևորների և ուղեբեռների փոխադրման դյուրացման և մի շարք այլ
թեմաներով, որից հետո ելույթ ունեցան ՍԾՏՀ անդամ պետությունների
տրանսպորտի նախարարներն ու փոխնախարարները։

ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանն իր ելույթում
ներկայացրեց Հայաստանի Հանրապետությունում տրանսպորտային
ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ իրականացվող աշխատանքները՝
հատկապես կարևորելով «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ներդրումային
ծրագիրը, «Հարավային երկաթուղու» կառուցման նախագիծը, սահմանային
անցակետերի արդիականացման ծրագիրը, նաև՝ ՀՀ-ում տրանսպորտի բնագավառում իրականացված օրենսդրական փոփոխությունները։ Կարևորելով ՍԾՏՀ անդամ երկրների միջև երկկողմ և տարանցիկ բեռնափոխադրումներ իրականացնելու թույլտվությունը, Գ. Բեգլարյանը նշեց, որ քայլեր կձեռնարկվեն՝ այդ հնարավորությունը հայկական փոխադրողների կողմից առավել արդյունավետ օգտագործելու ուղղությամբ։

ՍԾՏՀ անդամ պետությունների տրանսպորտի նախարարներն հանդիպման ընթացքում ընդունվեց համատեղ Հայտարարություն՝ ՍԾՏՀ երկրների տարածքում տրանսպորտի բնագավառում համագործակցության ամրապնդման վերաբերյալ։

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության
լրատվական ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930