16-ամյա հայազգի հեծանվորդ Հրաչյա Շաբոյանը, որը ներկայումս հանդիսանում է Վելո Փասադենա թիմ ակումբի անդամ, այժմ էլ պայքարում է ԱՄՆ-ում հաղթանակներ նվաճելու համար: Վերջերս Հրաչյա Շաբոյանը գրավել է երրորդ հորիզոնականը՝ Կեռն Քաունթի Ռեյսվեյ մրցաշարին:
Մինչ ԱՄՆ տեղափոխվելը Հրաչյան բավականին հաջող հանդես է եկել Բելգիայում, 2013-15 թթ եղել է Բելգիայի Royale Cureghem Sportief ակումբի անդամ, որը Բրյուսելի շրջանի լավագույն ակումբներից է:
Տաղանդավոր հեծանվորդը, որ նաեւ 2015 թ Հայաստանի չեմպիոնն է, հրաշալի արդյունքներ է ցուցադրում ԱՄՆ-ում եւ Եվրոպայում: Մասնավորապես, ԱՄՆ-ում իր տարեկիցների մեջ ընդհանուր արդյունքներով նա 4-րդ տեղում է:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ