Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյանն ԱԳՆ-ից ապացույցներ է պահանջում

Հունիս 03,2016 13:23

«Հասկանալի է, որ Երեւանը հավանաբար ցանկալի կհամարեր, դա ակնհայտ է, բայց ձեւակերպո՞ւմ է դա իբրեւ բանակցային պահանջ, մի փոքր այլ մակարդակ է»,- մայիսի 20-ին, հայաստանցի մի քանի լրագրողների հետ զրույցում ասել էր ՌԴ ԱԳՆ ԱՊՀ-ի բաժնի տնօրեն Ալեքսեյ Պավլովսկին`պատասխանելով ԼՂՀ-ի բանակցային սեղանին վերադառնալու մասին դիտարկումներին: Նա նաեւ հավելել էր, որ ինքը բանակցային գործընթացի մանրամասներին չի տիրապետում, ուստի իր դիտարկումները կարող են նաեւ «աբստրակտ» բնույթ կրել:

Այսօր ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը պահանջեց, որ այս հարցը հրատապ քննարկման թեմա դառնա եւ խորհրդարան հրավիրվեն ԱԳՆ-ի ներկայացուցիչները` խոսելու համար ոչ թե իրենց դիվանագիտական ձեռքբերումներից, այլ ապացույցներ ներկայացնեն այն մասին, որ ՀՀ-ն ամեն ինչ անում է, որ ապահովի ԼՂՀ-ի ներգրավվածությունը բանակցություններում:

Այս հարցը մի քանի օր առաջ խորհրդարանում բյուջետային քննարկումների ժամանակ Նիկոլ Փաշինյանը մեկ անգամ էլ էր բարձրացրել: ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը պատգամավորին պատասխանել էր. «Բոլոր աշխատանքային փաստաթղթերում, որոնք մինչ այսօր քննարկվել են եւ դրվել են Վիեննայում` ի պահ գլխավոր քարտուղարության գրասենյակում, կա կետը, որ ԼՂՀ-ն պետք է ներգրավված լինի բանակցություններում: Առանց ԼՂՀ անհնար կլինի որևէ փաստաթղթի մշակում»:

Samvel FarmanyanՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը գործընկերոջը հիշեցրեց այդ մասին` հավելելով, որ իր ներկայացրածն այլընտրանք չունեցող ճշմարտություն է ու հակամարտության ողջ ընթացքում մեր դիրքորոշումը եղել է`առանց ԼՂՀ-ի իշխանությունների մասնակցության, հնարավոր չէ հասնել որեւէ համաձայնության:

Նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը` պատմության առջեւ չմեղանչելու համար արձանագրեց, որ ԼՂՀ-ն բանակցություններից դուրս է մնացել 1998-ից Ռոբերտ Քոչարյանի եւ Վարդան Օսկանյանի ջանքերով, ու միայն այդ ժամանակից է գործում Սամվել Ֆարմանյանի ասած տարբերակը:

Արտաշես Գեղամյանն էլ վկայակոչելով Վիեննայի համաձայնագրի`1994 թվականի պայմանագրին հղումն, ասաց, որ Վիեննայում այդ ուղղությամբ ջանքեր են գործադրվել եւ արդյունք է եղել: Բայց համամիտ է Փաշինյանի հետ` հավելյալ տեղեկատվությունը չի խանգարի: «Բայց եթե առաջիկայում ԼՂՀ-ն չներգրավվի, հաշիվ պիտի պահանջենք ոչ թե մեր իշխանություններից, այլ Մինսկի խմբից, որ հետեւողական լինեն իրենց իսկ ընդունած բանաձեւերին»,- ասաց Գեղամյանը:

Artak_ZaqaryanԱնկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանն էլ նկատեց, որ մինչ այժմ էլ եղել են փակ քննարկումներ, որոնք ձեւական բնույթ են կրել, քանզի մամուլում արդեն առկա բաների մասին են խոսվել. «Ասվում են բաներ, որ բոլորս գիտենք»:

ՀՀԿ-ական պատգամավոր Կարեն Բեքարյանն էլ պահանջեց, որ ԱԳՆ-ից «լինի պատշաճ ներկայություն»: Էդմոն Մարուքյանը հստակեցրեց. «Եթե պիտի էլի Քոչարյանը գա…»

Հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանն էլ գործընկերներին տեղեկացրեց, որ արտգործնախարարի հետ կա պայմանավորվածություն`ոչ միայն ԼՂՀ խնդրի հետ կապված, այլ նաեւ հարցերի, որոնք պատգամավորները տարբեր ժամանակներում կարեւոր են համարել եւ մոտ օրերս ԱԳՆ տարբեր պատասխանատու պաշտոնյաների հետ պատգամավորների հանդիպումներ են նախատեսված:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930