Լրահոս
Օրվա լրահոսը

Գեւորգ Պետրոսյան. Գերմանիայի եւ Թուրքիայի միջեւ բոլոր սրացումները ժամանակավոր են

Հունիս 03,2016 12:59

Թուրքագետ Գեւորգ Պետրոսյանը հունիսի 3-ին «Զարկերակ» մամուլի ակումբում անդրադարձավ Գերմանիայում Թուրքիայի դեսպանին հետ կանչելուն, նա օրինակ բերեց Ֆրանսիային եւ Շվեդիային. «Նման դեպքերում անմիջապես հետ է կանչում դեսպանը, հետեւում են հայտարարություններ, ինչպես Ֆրանսիայի դեպքում, այս դեպքում էլ նմանատիպ բովանդակությամբ հայտարարություններ էին»։

Թուրքագետը համարում է, որ այս ամենը ժամանակավոր է. «Այսինքն՝ լինելու է հարաբերությունների սրացում, բավական բարձրաձայնվող քայլեր են անելու՝ ցույց տալու համար, որ Թուրքիան արձագանքում է։ Սակայն, առաջին ալիքից հետո այդ խոսակցությունները հանդարտվելու են, եւ ժամանակի ընթացքում երկու պետությունների հարաբերությունները վերադառնալու են նախկին մակարդակի վրա։ Դա կարելի է պնդել՝ հաշվի առնելով ներկայիս քաղաքական իրավիճակը, երկու պետությունների հարաբերությունների բովանդակությունը եւ պատմական փորձը, օրինակ՝ ոչ վաղ անցյալում Ֆրանսիայի դեպքը։ Այնպես որ իրատեսական չէ, որ սա կբերի դիվանագիտական հարաբերությունների խզման, որովհետեւ երկու պետությունները ունեն շատ հետաքրքրություններ եւ ընդհանուր շահեր։ Ուստի, կարծում եմ որոշ ժամանակ անց դեսպանը կվերադառնա»։

Գեւորգ Պետրոսյանի խոսքերով՝ Գերմանիան իրեն ապահովագրել է. Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւի քննարկման ժամանակ Գերմանիայի կանցլերը եւ արտաքին գործերի նախարարը Գերմանիայում չէին. «Որոշակի տեղ են տալիս Գերմանիային, որ Թուրքիայի հետ հետագա հարաբերությունները կառուցելիս այս գործոնը առաջ բերի եւ ասի, որ սա երկրի ղեկավարի ցանկությունը չէ, դա հենց խորհրդարանի գործն էր։ Այնպես որ կարծում եմ՝ բոլոր սրացումները ժամանակավոր են»։

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930