Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչու Գերմանիան որոշեց հիմա ճանաչել հայոց ցեղասպանությունը. «Ժողովուրդ»

Հունիս 03,2016 12:55

Չնսեմացնելով Բեռլինի կատարած քայլի բարոյական կողմը՝ փորձենք հասկանալ դրա քաղաքական դրդապատճառները, որոնք կարեւոր դերակատարություն, այնուամենայնիվ ունեցել են։ Գերմանիան երկար ժամանակ այդ հարցում ցուցաբերում էր բավական զգուշավորություն, սակայն վերջին տարիներին այդ մոտեցումն աստիճանաբար փոխվեց։ Անկարայի ու Բեռլինի հարաբերություններում որոշակի թյուրընկալումներ ու անվստահություն ի հայտ եկան։ Նման անվստահության հիմքը, կարելի է ասել, բավական բազմաշերտ էր. խոսքը վերաբերում է թե՛ երկու երկրների, այսպես կոչված, էլիտար հարաբերություններին, թե՛ էթնիկ փոքրամասնություններին, թե՛ միգրացիոն խնդիրներին։

Նախ՝ պետք է նշել, որ արդեն երկար տարիներ Թուրքիան փորձում է եվրոպական այդ երկրին համոզել թուլացնելու միգրացիոն քաղաքականությունը։ Պահանջ- առաջարկը չէր կարող բավարարել ԳԴՀ-ին, քանի որ այնտեղ, առանց այն էլ, բնակվում է 3 միլիոնից ավել էթնիկ թուրք, որոնք ապրում են բավական կոմպակտ, եւ դա արդեն սոցիալ-քաղաքական ու մշակութային լուրջ խնդիր է։ Մերկելի կառավարությունը, որը սկզբնական շրջանում կողմ էր Թուրքիայի՝ ԵՄ անդամակցությանը, կամաց-կամաց սկսեց հետ կանգնել այդ մտքից՝ հասկանալով, որ 75 միլիոնանոց իսլամական երկիրը կարող է լուրջ ազդեցություն ունենալ եվրոպական քաղաքականության վրա եւ առաջացնել մշակութային խնդիրներ։ Սա չէր կարող վրիպել թուրքական իշխանությունների աչքից, որոնք պարբերաբար փորձում էին գերմանական իշխանության վրա ճնշումներ բանեցնել՝ օգտագործելով այնտեղ բնակվող էթնիկ թուրքերի գործոնը։ ԳԴՀ-ն էլ, ի պատասխան թուրքական ակտիվացումների, կիրառում էր Հայոց ցեղասպանության «մահակը»։

Արման ՍԱՀԱԿՅԱՆ

 Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930