Լրահոս
Օրվա լրահոսը

Գեւորգ Պետրոսյան. «Իրավիճակը ձեռնտու է նաեւ Թուրքիային»

Հունիս 03,2016 12:31

«Թուրքիան էլ հարմար առիթի դեպքում կարող է Հայոց ցեղասպանությունը ճանաչող հայտարարություն անել»,- հունիսի 3-ին «Զարկերակ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց թուրքագետ Գեւորգ Պետրոսյանը։

Նա նշեց, որ դրան հաջորդող քայլերն են, որ Թուրքիային հետ են պահում «ճանաչում» եզրից. «Իսկ ստեղծված իրավիճակում մեր հիմնական խնդիրն է, որ տարբեր երկրների ազգային ժողովները եւ կառավարությունները ճանաչեն Հայոց ցեղասպանությունը։ Այս իրավիճակը ձեռնտու է նաեւ հենց Թուրքիային։ Միգուցե ձեզ զարմանալի թվա, բայց այնուամենայնիվ, ձեռնտու է Թուրքիային, որովհետեւ այս գործընթացն արդեն իրեն ծանոթ է, արդեն դրա դեմ պայքարելու որոշակի մեխանիզմներ մշակված են, ինչը կտեսնենք նաեւ Գերմանիայի դեպքում։ Այսինքն՝ այնպիսի իրավիճակ է, որտեղ Թուրքիան մեծ հաշվով կորուստներ չի կրում, այսինքն՝ թեեւ Հայոց ցեղասպանության թեման շահարկվում է, բարձրաձայնվում, սակայն Թուրքիան դրա համար պատասխանատվության չի կանչվում։ Ուստի, պետք չէ այս հարցում ավելորդ ոգեւորությունը»։

Նա նշեց, որ պետք է նաեւ մեդալի հակառակ կողմը նայել։ Ըստ նրա` Գերմանիայի Բունդեսթագի՝ Հայոց ցեղասպանության ճանաչումը իսկապես կարող է օգտակար լինել, եթե Հայաստանը կարողանա այն ծառայեցնել իր հետագա պայքարում. «Եթե ուղղակի այս վիճակում մնա, ապա դա լինելու է պարզապես խորհրդանշական քայլ եւ Հայոց ցեղասպանության բարձրաձայնմանն ուղղված եւս մեկ կարեւոր քայլ»։

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930