Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովում «Յունիբանկն» ամփոփեց 2015թ.-ի արդյունքները

Հունիս 03,2016 12:28

2016թ.-ի հունիսի 1-ին Երևանում կայացավ Յունիբանկի Բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը: Ապահովելով գործունեության որակապես նոր մակարդակ և ծավալների զգալի աճ, «Յունիբանկը» 2015թ.-ին որոշում կայացրեց ՓԲԸ-ից վերակազմավորվել բաց բաժնետիրական ընկերության՝ դառնալով  առավելագույնս թափանցիկ և հանրային բանկ: IPO-ի արդյունքում  բանկի բաժնետերերի թիվը կազմեց 186: Այդ կապակցությամբ բանկն առանձնակի ուշադրություն ենք դարձնում կորպորատիվ կառավարման արդյունավետության բարձրացմանը, հասարակության համար  տեղեկատվության  հասանելիության և գործունեության թափանցիկության ապահովմանը:

Երկրի ֆինանսական շուկայի համար «Յունիբանկի» IPO-ն դարձավ 2015 թվականի գլխավոր իրադարձություններից մեկը:  Իրականացնելով արժեթղթերի առաջնային տեղաբաշխում և արդեն ընթացիկ տարում  տեղաբաշխելով բաժնետոմսերի նոր թողարկումը, «Յունիբանկը» ցուցաբերեց առավելագույնս բաց լինելու պատրաստակամությունը:

«2015 թվականին Յունիբանկը որոշեց իրականացնել առաջին ժողովրդական IPO-ն Հայաստանում և մենք տեղաբաշխեցինք բաժնետոմսերը բորսայում: Տեղաբաշխումը հաջողությամբ իրականացվեց և կազմեց մոտ 5 մլն դոլար: Դա  բանկի բաժնետոմսերի մոտ 10%, ինչը կարծում եմ իսկապես լավ արդյունք է: Ներկայումս մենք ունենք ավելի քան 180 բաժնետերեր, որոնք, համոզված եմ, գոհ կլինեն իրենց ներդրումների արդյունքներից: Միասին  կաշխատեն այնքան արդյունավետ, որքան Յունիբանկը արդեն 15 տարի շարունակ», – նշեց  «Յունիբանկի»  Խորհրդի նախագահ Գագիկ Զաքարյանը:
Լինելով բաց բաժնետիրական ընկերություն և ունենալով մեծ թվով անհատ բաժնետերեր, բանկը մեծ ուշադրություն է հատկացնում մինորիտար բաժնետերերի իրավունքների և շահերի պաշտպանությանը,   տեղեկատվության  հասանելիության և գործունեության թափանցիկության ապահովմանը:

Գագիկ Զաքարյանի խոսքով, բանկը բաժնետերերին առաջարկում է հատուկ ծառայություններ ևս: Հատուկ բաժնետերերի համար անհատական սպասարկում իրականացնելու համար մի քանի մասնաճյուղերում բացվել է առանձին «պատուհան» անհատական սպասարկման համար: «Եվ մենք, և Յունիբանկի մենեջմենթը ջանքերը ներդնում ենք որպեսզի Յունիբանկը դառնա ավելի հաջող, ավելի զարգացած բանկ, որը հետաքրքիր և պահանջված կլինի և բաժնետերերի, և հաճախորդների կողմից», – նշեց Գագիկ Զաքարյանը:

Ներդրողների զգալի հետաքրքրությունը բանկի երկարաժամկետ ներդրումային գործիքների, այդ թվում` բաժնետոմսերի և պարտատոմսերի նկատմամբ փաստում է Յունիբանկի ռազմավարության արդյունավետությունը և հեռանկարային լինելը, ինչպես նաև խոսում է  բանկի հանդեպ բնակչության վստահության մասին: Այս տարվա մայիսին Յունիբանկը հայտարարեց բաժնետոմսերի նոր թողարկման մասին, որը ևս իրականացվելու է «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ֆոնդային բորսայում: Առաջարկի արդյունքում բանկը նախատեսում է տեղաբաշխել սովորական դասի մոտ 12.2 մլն բաժնետոմս, որոնց ընդհանուր արժեքը տեղաբաշխման գնով կկազմի 2.8 մլրդ դրամ: Մեկ բաժնետոմսի անվանական արժեքը կազմում է 100 դրամ, տեղաբաշխման գինը` 230 դրամ: Բաժնետոմսերի նվազագույն փաթեթը, որը կարելի է ձեռքբերել, կազմում է 1 մլն դրամ:

«2015թ.-ի արդյունքներով Յունիբանկը գրանցեց 358 մլն դրամի շահույթ և ամրապնդեց շուկայական դիրքերը առանցքային ուղղություններով: Բանկի բաժնետոմսերի երրորդ թողարկումն արդեն ընթացքում է, ևս մեկը նախատեսել ենք այս տարվա հոկտեմբերին: Այդպիսով կհամալրենք Յունիբանկի կապիտալը մինչև 30 մլրդ ՀՀ դրամի», – ընդգծեց Յունիբանկի Վարչության նախագահ Վարդան Աթայանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930