Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանի միլլի մեջլիսի փոխխոսնակը Բունդեսթագից այդպիսի բան չէր սպասում

Հունիս 03,2016 12:22

«Ցավոք, Գերմանիայում հետեւում են քաղաքական նոր ձեւաչափի, եւ Բունդեսթագը ընդունեց, այսպես կոչված, «Հայոց Ցեղասպանությունը» ճանաչելու օրինագիծ»:

Սա ասել է Ադրբեջանի միլլի մեջլիսի փոխխոսնակ Բահար Մուրադովան, որի խոսքերը մեջբերում է Day.az-ը՝ վկայակոչելով Trend-ը:

Փոխխոսնակն ասել է, թե ինքը միանշանակ բացասական է վերաբերվում տեղի ունեցածին եւ ափսոսում է այդպիսի որոշման համար:

«Կարելի էր ենթադրել, որ գերմանական կողմը այդ օրինագիծը ուսումնասիրելու համար կհանձներ պատմաբաններին: Գերմանիայի եւ մյուս երկրների քաղաքական գործիչների գործն այսօր աշխարհին անհանգստացնող հարցերով զբաղվելն է, քանի որ Գերմանիան մեկն է այն երկրներից, որը կարող է ազդել աշխարհում ընթացող գործընթացների վրա: Երբ տեղեկություն հայտնվեց, թե Գերմանիայում քննարկման է դրվում այդ օրինագիծը, ես շատ էի ցանկանում հավատալ, որ այնտեղ կգտնվեն մարդիկ, որոնք, ելնելով այսօրվա ձեւաչափերից, չեն անդրադառնա պատմական իրադարձություններին: Բայց, ինչպես երեւում է, ես սխալվել էի իմ ենթադրություններում»,- ասել է Մուրադովան:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930