Լրահոս
Օրվա լրահոսը

Կարեն Անդրեասյան. «Այդ 800 մեքենաները հաստատ երկրի հիմքերը չէին քանդում». «Հայկական ժամանակ»

Հունիս 03,2016 11:38

Մարդու իրավունքների նախկին պաշտպան Կարեն Անդրեասյանը, անդրադառնալով պաշտպանության նախարարության մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների ձերբակալություններին, իր ֆեյսբուքյան էջում գրել էր, թե «կերել էին ու չէին կիսվել ամենավերեւների հետ»։

Մելս Չիլինգարյանը կամ Ալիկ Միրզաբեկյանն ավելի քան երկու

տասնամյակ ՊՆ-ում բարձր պաշտոններ են զբաղեցրել, եւ համակարգում նրանց անունները հաճախ են կապվել չարաշահումների հետ, բայց նրանք միաժամանակ ստացել են գեներալի կոչում։

– Այդ հարցերը համապատասխան   իրավապահ   մարմինները պետք է քննարկեն։ Իսկ մենք՝ որպես քաղաքացիներ կամ լրագրողներ, քննարկելու այլ խնդիր ունենք, թե արդյոք մեր երկրի համար առողջացնո՞ղ են այսպիսի պատահական կամ ոչ պատահական ընտրությամբ հետապնդումները։ Հասարակության համար դա կարող է նույնիսկ հիվանդացնող լինել, երբ կեղտոտ նպատակների համար թիրախավորում է այս կամ այն ոլորտը, այս կամ այն մարդը կամ թիմը։ Բայց ո՞րն ենք մենք դարձնում այդ կոռուպցիայից ազատվելու իրական ճանապարհը։ Պատահական կամ անձնական շահերից ելնող շոուներով կամ առանց շոուների ձերբակալություննե՞րը, թե կոռուպցիայի դեմ պայքարում համակարգված, մտածված աշխատանքը։

– Ձեր տպավորությունն ինչպիսի՞ն է:

– Իմ տպավորությամբ՝ մարդիկ շփոթում են, իսկ համապատասխան պաշտոնյաները լավ չեն բացատրում, թե ինչ է այսօր Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարը։ Օրինակ, բոլորը մեծ ոգևորությամբ խոսում են 800 ծառայողական մեքենաների կրճատման մասին։ Շատ ճիշտ են անում, որ կրճատում են, բայց իմ կարծիքով, սա վկայում է ոչ այնքան կոռուպցիայի, որքան լավ կամ վատ վարչարարության մասին։

Կոռուպցիան պետք է բաժանել մի քանի կատեգորիաների։ Եվ ամենավտանգավորն այն խումբն է, որը ոչ միայն քրեական արարք է կատարում, այլեւ երկրի հիմքերն է քանդում։ Բայց այդ 800 մեքենաները հաստատ երկրի հիմքերը չէին քանդում։ Երկրի հիմքերը քանդում են կոռուպցիայի այն տեսակները, որոնց մասին դուք հիշատակեցիք իմ 2013թ. զեկույցից, երբ պաշտոնյաներն իրենց բիզնեսներով խեղդում են ոչ պաշտոնյա, շարքային բիզնեսմենին։

Կոռուպցիայի 2-րդ տեսակը, որը նույնպես քանդող նշանակություն ունի, արդեն մատակարարման, մրցույթների, գնումների ողջ գործընթացն է: Երրորդն արդեն իրավապահ համակարգում առկա կաշառակերությունն է, որովհետեւ այդ խնդրի պատճառով արդարությունը չի վերականգնվում ոչ մի ասպարեզում։

Արմինե ԱՎԵՏՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930