Լրահոս
Օրվա լրահոսը

Սահմանամերձ Բերդավանում արագաչափի մասին կարծիքներն իրարամերժ են

Հունիս 03,2016 11:19

Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ Բերդավան գյուղի մի խումբ բնակիչներ մեզ բողոքել են իրենց գյուղի հարավային մուտքին արագաչափ սարքի գործելու դեմ: Նրանք ասում են, որ Բերդավանը սահմանամերձ է, 2015թ. սեպտեմբերի 24-ին ադրբեջանական հրետակոծության հետեւանքով Բերդավանում զոհվեց գյուղի 2 բնակիչ, 2 բնակիչ վիրավորվեց: Ցանկացած ժամանակ ադրբեջանական զինուժը կարող է կրկին ոտնձգությունների դիմել, բերդավանցիները կանանց, երեխաներին գյուղից տարհանելու խնդիր կունենան, նրանք ստիպված կլինեն ավտոմեքենաները մեծ արագությամբ վարել, արագաչափի կողմից նկարվել, տուգանքների տակ ընկնել:

Բերդավանցիներն ասացին, որ Տավուշի մարզի սահմանամերձ Ջուջեւան եւ Սարիգյուղ բնակավայրերում տեղադրված արագաչափերն անջատված են, չեն գործում:

Խնդրի վերաբերյալ հարցրինք Բերդավան համայնքի ղեկավար Արարատ Գաբրիելյանի կարծիքը: Նա ասաց, որ գյուղում տեղադրված արագաչափն անհրաժեշտ է, քանի որ դրա շնորհիվ միջպետական ճանապարհով երթեւեկող ավտոմեքենաների վարորդներն այդ հատվածում նվազեցնում են արագությունը, վթարների թիվը նվազել է: Նա ասաց, որ գյուղի շուրջ 30 բնակիչներ իրեն են դիմել, որպեսզի Բերդավանի հյուսիսային հատվածում նույնպես արագաչափ տեղադրվի, ինչի արդյունքում վարորդներն այդ տարածքում կնվազեցնեն արագությունը, վթարներ քիչ կլինեն:

Գյուղապետի խոսքերով՝ 2015թ. սեպտեմբերի 24-ին , երբ Բերդավանը ռմբակոծվում էր, ինքը եւ համագյուղացիները Նոյեմբերյանի բժշկական կենտրոն շտապելով՝ գերազանցել են սահմանված արագությունը, իր ավտոմեքենան այդ օրը 2 անգամ նկարվել է արագաչափի կողմից, սակայն ինքը տուգանքի չի ենթարկվել: Ա. Գաբրիելյանն ասաց, որ Հայաստանի ճանապարհային ոստիկանության պետի տեղակալն իրենց հեռախոսազրույցի ժամանակ հավաստիացրել է, որ 2015թ. սեպտեմբերի 24-ին արագաչափի կողմից նկարված ոչ մի բերդավանցի տուգանքի չի ենթարկվի:

Համայնքի ղեկավարը նշեց, որ ադրբեջանական գնդակոծության կամ ռմբակոծության դեպքում բերդավանցիները իրենց հարազատներին տարհանում են հյուսիսային՝ Զորական գյուղի ուղղությամբ, իսկ արագաչափը տեղադրված է գյուղի հարավային մուտքին՝ Նոյեմբերյան քաղաք տանող ճանապարհին: Գյուղապետին հիշեցրինք, որ վիրավորների առկայության դեպքում նրանց տեղափոխում են Նոյեմբերյան քաղաքի բժշկական կենտրոն:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930