«Հիանալի քննարկում ունեցանք Հայաստանի արտգործնախարարի հետ Վիեննայի գագաթնաժողովի որոշումների իրականացման հարցի, ներառյալ՝ ԵԱՀԿ-ի հետաքննական մեխանիզմի ստեղծման առաջարկի վերաբերյալ»,- գրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Twitter-ի իր էջում:
Հիշեցնենք, որ Հայաստանի ԱԳՆ-ն ավելի վաղ հաղորդել էր. «Հունիսի 2-ին աշխատանքային այցելությամբ Փարիզում գտնվող ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ջեյմս Ուորլիքի, Պիեռ Անդրյոյի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի հետ։
Հանդիպմանը քննարկվեցին զինադադարի խախտումների հետաքննության մեխանիզմի ստեղծման և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունների ընդլայնման վերաբերյալ համանախագահների առաջարկների մանրամասները։
Կարևորվեց մայիսի 16-ին Վիեննայի գագաթաժողովի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործումը՝ հիմնախնդրի խաղաղ կարգավորման հանձնառությունը, 1994-1995թթ. զինադադարի վերաբերյալ համաձայնագրերի անշեղ իրականացումը, հակամարտության գոտում առավել արդյունավետ մոնիտորինգի իրականացման և հետաքննության մեխանիզմի ձևավորման նպատակով ձեռնարկվելիք քայլերը, որոնք անհրաժեշտ պայմաններ կստեղծեն բանակցային գործընթացը վերսկսելու համար»:
Կարդացեք նաև
Excellent discussion with #Armenia FM on implementation of Vienna summit incl proposal for an @OSCE investigative mechanism. #NKpeace
— James Warlick (@AmbJamesWarlick) June 2, 2016