Ինչպիսի՞ն է Սամվել Բաբայանի վերադարձի վերաբերյալ ընդդիմադիր գործիչ, ՀԱԿ անդամ Երջանիկ Աբգարյանի կարծիքը՝ ի՞նչ կապ է նա տեսնում Բաբայանի վերադարձի եւ Ռոբերտ Քոչարյանի միջեւ։
«Հենց որ որեւէ մեկը հնչեցնում է Սամվել Բաբայանի անունը, դրան հետեւում են շաղակրատանքները (դրանց հեղինակների հիմնական մասը ղարաբաղցիներ են) նրա մարդկային նախկին թերությունների մասին։ Ես կարծում եմ, որ այսօրվա իրադրությունում դրանք նախ մանրադրամի արժեք չունեն, ապաեւ նրա ունեցվածքն ամբողջովին խլված է նրա ձեռքից եւ անհասցե տնօրինված Ռոբիկի եւ ՍԵրժիկի կողմից։ Բայց կան բաներ, որ մարդուց խլելն անհնարին է։ Այդպիսին է նրա պատերազմ վարելու մեծ տաղանդը։
Ես նրա հետ համեմատաբար քիչ եմ շփվել, 1-2 անգամ էլ ոչ ռազմական՝ այլեւայլ հարցերի շուրջ թեթեւակի վիճել ենք, բայց ուշադիր հետեւել եմ նրա ռազմական գործունեությանը, որն ակնհայտորեն շահեկան առումով տարբերվում էր ծանոթ ռազմական ընդհարումներից։ Դա առաջնահերթորեն փոքր ուժերով եւ համեմատաբար սահմանափակ կարողություններով հաղթական պատերազմ մղելու բաբայանական մարտավարական եւ ռազմավարական տեխնոլոգիան էր։ Այս տեխնոլոգիայի օգտագործումով էր, որ հայկական բանակը ճզմեց հակառակորդ ադրբեջանական բանակին եւ ստիպեց Ալիեւին մեզ խնդրել, աղաչել, պաղատել, որ կրակի դադար հաստատվի։
…Հայաստան վերադառնալուց հետո նրա փայլուն հարցազրույցը եւս հաստատեց նրա՝ հայրենիք վերադառնալու անհրաժեշտությունը։ Ապրիլյան հանկարծահաս ընդհարման կամ, ինչպես Բաբայանն է ձեւակերպում, «դիվերսիայի» հետեւանքները եւս ցույց տվեցին, որ մեր բանակում առկա են լուրջ խնդիրներ, որոնց լուծումները ռուս-խորհրդային ռազմավարական եւ մարտավարական սովորական եղանակներով արդեն չեն կարող վստահելի համարվել։ Դա դեռ մինչեւ 1994-ի կրակի դադարն արդեն ապացուցվել էր նույն Բաբայանի կիրառած յուրահատուկ ռազմավարության եւ մարտավարության միջոցով։ Չեմ կարծում, թե Բաբայանն առանց ստիպողական հանգամանքների, որոնք շոշափում են Հայաստանի արմատական շահերը, ցանկություն կունենա քաղաքական գործունեությամբ զբաղվել։ Բաբայանը պետականամետ ռազմական տաղանդավոր գործիչ է, եւ ես չեմ հավատում, որ նա իրեն թույլ կտա ինչ-ինչ հարցերում քաղաքական խաղերի մեջ մտնել այն դավաճան իշխանավորների հետ, որոնք Հայաստանը հասցրել են կործանման եզրին»։
Կարդացեք նաև
Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում