«Եվրոպան ցանկանում է ճնշել Թուրքիային՝ 1915 թվականի իրադարձությունները որակելով որպես «հայերի ցեղասպանություն», – վկայակոչելով «Trend»-ը, թուրք պատմաբան Մուֆիտ Յուքսելի խոսքերը մեջբերում է Day.az-ը:
Նրա խոսքերով` Եվրոպան հայկական սփյուռքը օգտագործում է որպես Թուրքիայի վրա ճնշում գործադրելու միջոց: «Գերմանիայի որոշումը Թուրքիայի նկատմամբ սպասելի էր, քանի որ այդ երկրում վաղուցվանից գործում է հայկական ուժեղ սփյուռք», – ասել է պատմաբանը:
Յուքսելը գտնում է, որ Թուրքիան պետք է ամրապնդի միությունը բարեկամ երկրների հետ՝ հայերի պահանջների դեմ հակագործողությունների համար: Նրա խոսքերով. «Հայերի պահանջները 1915 թվականի իրադարձությունների հետ կապված՝ խնդիր են ոչ միայն Թուրքիայի, այլեւ ամբողջ իսլամական աշխարհի համար»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև