Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Առանց թշնամանքի, առանց խանդավառության

Հունիս 03,2016 10:00

Վերջերս ես մի քանի տեղ կարդացի, որ  Գարեգին ՆԺդեհի արձանի տեղադրումն իբր վրդովեցրել է ռուսաստանյան որոշ շրջանակների: Ճիշտն ասած, դա փոքր-ինչ անտրամաբանական եմ համարում, որովհետեւ վաղուց է հայտնի, որ Նժդեհը արդեն 21 տարի իշխող կամ առնվազն իշխանության մաս կազմող կուսակցության «Լենինն» է: Ճիշտ է, ինքը` մեր ազգի իրական հերոսը, դրանում բացարձակապես մեղավոր չէ` նա ազնվորեն է ծառայել ժողովրդին՝ դրսեւորելով զրոյական կոնֆորմիզմ, բայց ճակատագրի հեգնանքով հայտնվել է ժամանակակից կոնֆորմիստների դրոշի վրա: Ի դեպ, Նժդեհի հայացքները հակաբոլշեւիկյան էին, բայց ոչ` հակառուսական: Բոլոր դեպքերում այնպես չէ, որ Նժդեհի անունով մենք չունենք արձաններ եւ այլ «օբյեկտներ»:

Այնպես որ՝ մեր ազգային հերոսի արձանի տեղադրումը «Ռուսաստանի դեմ դեմարշ» անվանելը շատ մեծ չափազանցություն է: Ուրիշ հարց, որ հիմա պաշտոնական քարոզչությունը Ռուսաստանում (իսկ նման երկրներում քարոզչությունը գրեթե բացառապես պաշտոնական է) թեքվում է Հայաստանի դեմ եւ ստանում մոտավորապես հետեւյալ երանգավորումը. «Դուք ո՞վ դառաք, որ դժգոհեք մեր` Ադրբեջանի հետ զենքի բիզնեսից եւ ընդհանրապես` մեր կեցվածքից Ղարաբաղյան հարցում: Հեսա կկազմակերպենք Ադրբեջանի նոր հարձակում Արցախի վրա, նոր կիմանաք: Եվ հետո` մոռացե՞լ եք, որ Ռուսաստանում երկու միլիոն հայ կա, հեսա կտեսնեք նրանց հալը»: Մի խոսքով՝ շատ հավանական է, որ «կանացի խալաթի» եւ պաշտոնական «լրագրողի» մեկնաբանության պատմությունը կրկնվելու է: Կամ՝ կգտնվեն պաշտոնյաներ, որոնք իրենց թույլ կտան Ռոգոզինից է՛լ ավելի կոպիտ արտահայտություններ հայերի հասցեին:

Շատ հնարավոր է նաեւ, որ Ռուսաստանն այստեղ խաղի մեջ մտցնի մեկ կամ մի քանի սուպերռուսամետ կուսակցություն (ավելի ռուսամետ, քան ՀՀԿ-ն), որոնք կպաշտպանեն վերը շարադրված քարոզչական երանգավորումը, եւ եթե նույնիսկ չգան իշխանության, ապա կունենան պատկառելի ներկայություն ապագա խորհրդարանում: Այդպիսի ուժերի գլխավոր թեզն է լինելու՝ «Ռուսաստանի հասցեին ցանկացած քննադատություն իշխանության պատվերն է, որի նպատակը ուշադրության շեղումն է»:

Չգիտեմ, իրենց խաղերն են՝ գուցե ՀՀԿ-ն էլ ձեւ գտնի Ռուսաստանի առջեւ մի քանի տակ ծալվելու: Ինչպես եւ այլ հարցերում, ես այստեղ էլ եմ դեմ ծայրահեղություններին եւ էմոցիոնալ արձագանքներին: Հատուկ սրել հարաբերությունները Ռուսասաստանի հետ, այս պահին հրաժարվել գոյություն ունեցող, թեկուզեւ վատ, անվտագության համակարգից` հիմարություն է: Ինչ-որ առանձնահատուկ հույսեր կապել Ռուսաստանի հետ՝ «եղբայրական սիրո» մոտիվներով, նույնպես իրատեսական չէ: Նույն ձեւով, իհարկե, պետք է վերաբերվել աշխարհի բոլոր մնացած երկրներին` առանց թշնամանքի, բայց նաեւ` առանց ավելորդ խանդավառության:

Իսկ Ռուսաստանի բոլոր տեսակի մենաշնորհներին պետք է այլընտրանքներ փնտրել: Բայց դա պետք է անել դանդաղ, սոլիդ, առանց սկանդալների, առանց շանտաժիստների հետ բանավիճելու, առանց Ռոգոզինի ասած «փսլինքների»: Վաղ թե ուշ Հայաստանի իշխանությունը եւ հիմնական ուժերը դրա անհրաժեշտությունը կզգան;
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (8)

Պատասխանել

  1. Մարգար Մախսուդյան says:

    Դե՝ ինչպես ՛՛լայք՛՛ չտամ…

  2. Իրավաբան says:

    նենց էլ հանգիստ եք ասում-ՌԴ ստեղ ուժեր խաղի մեջ կմտցնի, ոնց որ թե ստեղի բնակչության կամքը հեչ հաշվի չեք առնում-
    մնասցածի համար-իհարկե բազմիցս ասված ակհայտ ճշմարտություններ-
    համաձայն եմ լրիվ:

    • Իրավաբան says:

      հա -ի դեպ- Նժդեհի անունով հրապարակ կա և կիսանդրի և դասագրքերում համապատասխան կերպար:
      Էլ նո/՞ր պիտի տենային ընդե ?
      :
      Սենց դեպքերում ա որ ակներև ա -սարքած փիար տեխնոլոգիաՆ;
      տակը բան չկա- հավայի փրփուրներ_

  3. Վասիլի Գևորգյան says:

    Անկեղծ ասած չեմ կարծում, որ Ռուսաստանի կողմից խաղի մեջ մտցված կուսակցությունը կարող է պատկառելի ներկայություն կամ առհասարակ ներկայություն ունենալ գալիք խորհրդարանում, սա մի գործընթաց է, որտեղ ներգրավված <> մասնակիցները նույնպես կարող են իրենց չափով ընդդիմանալ: Այլ հարց է, որ նման կուսակցությունները հավաքելու են մամլո ասուլիսներ, փորձեն աղմուկ, հասարակական կարծիքի պատրանք ստեղծել, ինչը նույնպես լավ չէ:
    Ինչ վերաբերում է արդի Ռուսաստանի հետ մեր հարաբերությունների հավասարակշռված մոտեցումներին, ապա հարյուր տոկոսով համաձայն լինելով տնտեսական հարցում, կարծում եմ, արժե նաև մտորել անարդյունավետ անվտանգության համակարգի մասին՝ երբեմն կտրուկ քայլերն ավելի շահավետ են լինում: Համենայն դեպս, առանց ավելորդ զգացմունքայնության, սառը գլխով ու հաշվարկով սա նույնպես կարելի է դիտարկել որպես հնարավոր լուծում:

  4. Կարո Մելիքյան says:

    Ազգային արժանապատվության եւ երկրի ներսում՝ իշխանությունների ազնվության դեֆիցիտն է,որ մեր ուզող-չուզողները՝ առիթը բաց չեն թողնում,որպեսզի մեր գլխին ավետարան կարդան…
    Իրերի տվյալ դրվածքի համար, Ռուսաստանի մեղքը ավելին չէ,քան մերը….։

  5. Լավատես says:

    Ասում են, պետությունը բաղկացած է երեք իշխանություններից՝ ա օրենսդիր, բ գործադիր, գ դատական։ Օրենսդիրը օրենք է գրում, գործադիրն էլ իրագործում է այդ օրենքը։ Նոր գաղափարն այն է, որ դատական իշխանություն որպես առանձին՝ օրենսդիրին ու գործադիրին հավասարազոր, չպետք է լինի, դա գործադիրի մի մասը պետք է լինի ընդամենը՝ օրենքի իրագործման վերջին օղակներից մեկը։

    Իսկ օրենսդիրին ու գործադիրին հավասարազոր իշխանություն պետք է լինի դրամատնտեսական իշխանությունը։

    Եթե մենք զենքը գնում ենք դրսում, տնտեսությունը զարգացնում էլի դրսի տված կանխիկ գումարներով, իսկ օրենքները ստորադասվում են միջազգային օրենքներին՝ ընդունելով նախապես մեր օրենքների անորակությունը համեմատած միջազգային օրենքների հետ, էլ անկախ պետություն կոչվածս ո՞րն է։

    Հակառակը, մենք մեզ համար պետք է գրենք որակով օրենքներ, մեր մեջ փորձարկենք, հղկենք դրանք, հարյուր տոկոսով իրագործենք այդ օրենքները մեր ազգի մեջ ու նոր միայն հրամցնենք միջազգային հանրությանը ու ստիպենք, որ մեր օրենքները ընդունեն որպես միջազգային։

    Գործադիր իշխանությունը ինչքան էլ բարձր մակարդակի վրա լինի, եթե այն անկախ պետական դրամական միջոցներ չունենա, էդ գործադիրից անկախ գործողություն մի սպասի։ Այսօրվա կաշառակերությունն էլ հենց դրամատնտեսական իշխանության լիակատար բացակայության պատճառով է։ Չենք կարողանում սեփական զենք ստեղծենք, որովհետեւ չունենք սեփական փող տպելու իրավունք։ Այդ իրավունքը նվաճել են ամբողջ աշխարհում անհայրենիք այլասերված շեղված քոչվոր մակաբույծ մարդանման հիվանդ հակամարդկային չգիտեմինչեր։ Դրանք շատ լավ կազմակերպված, սեփական օրենքներով ու ավանդույթներով ուժեր են, մենք պետք է լինենք դրանցից շատ ավելի կազմակերպված, օրինապաշտ, որ կարողանանք նվաճենք մեր սեփական իշխանության անկախությունը։

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930