Լրահոս
Օրվա լրահոսը

Մենաշնորհների դեմ պայքար. առայժմ ավելի շատ են հանձնարարականները. «Հայոց աշխարհ»

Հունիս 03,2016 08:44

Ակնհայտ է դառնում, որ հանրության ակնկալիքները որոշակիորեն տարբերվում են հռչակված մոտեցումներից: Համենայն դեպս հանրության մի որոշակի մասը կտրուկ քայլերի, գործողությունների անհրաժեշտություն է տեսնում:

Պատկերավոր ասած, հանրության մեջ «մոնոպոլիաների դեմ պայքարի» առումով ակնկալիքներից մեկն այն է, որ «գլուխներ թռչեն», իսկ մենաշնորհային դիրքը չարաշահած տնտեսավարողները պատասխան տան դրա համար, զրկվեն գերշահույթներից եւ այսպես շարունակ:

Ակնհայտ է, որ կառավարությունը ձգտում է հնարավորինս առանց ցնցումների գործել: Բայց հասկանալի է նաեւ, որ մենաշնորհային վիճակում գտնվող կամ ինչպես ասվեց՝ կենտրոնացվածության բարձր աստիճանից օգտվող խոշոր տնտեսավարողները ձեռքները ծալած չեն սպասելու, թե երբ են «իրենց հախից գալու»:

Միայն սննդատեսակների կամ ինչպես նշվեց՝ սոցիալական նշանակություն ունեցող ապրանքային շուկաների ցանկը խիստ տպավորիչ է: Փաստացի չկա քիչ թե շատ էական որեւէ ապրանք, որի դեպքում կենտրոնացվածության բարձր աստիճան կամ, հանրային ավելի պարզ ընկալմամբ՝ մոնոպոլիա չլինի: Մի՞թե դրա բուն պատճառը մյուսներին հասանելի ուղեցույցների բացակայությունն է կամ «թեժ գծով» բողոքելու հնարավորություն չունենալը:

Պարզ է, որ՝ ոչ, որովհետեւ ներմուծմամբ զբաղվել ցանկացողները, ամեն դեպքում, ընթացակարգերին տեղեկանում են, իսկ բողոքել ցանկացողները, ամեն դեպքում, նախքան այս էլ կարող էին իրենց դժգոհությունները բարձրաձայնել:

Հետեւաբար, պետք են այնպիսի քայլեր, որ մթնոլորտ ու միջավայր փոխվի: Որքան շուտ, այնքան՝ լավ:

Ա.ՀԱԿՈԲՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930