Սաուդյան Արաբիայում արգելված է կատուների հետ սելֆի անելը: Այդ մասին տեղական հեռուստատեսությամբ հայտարարել է 83-ամյա Սաուդյան շեյխ Սալեհ բին Ֆաուզան ալ Ֆաուզանը: Նա ասել է, որ առանց խիստ անհրաժեշտության շների, կատուների, գայլերի կամ այլ կենդանիների հետ դիմանկարվելը համարժեք է մեղք գործելուն:
Սալեհ բին Ֆաուզան ալ Ֆաուզանը Սաուդյան թագավորության հայտնի հոգեւոր քարոզիչներից է, երկրի աստվածաբանական բարձրագույն խորհրդի անդամ, նա հանդիսանում է նաեւ իսլամական հետազոտությունների ու հասարակական-քաղաքական հարցերի վերաբերյալ առանցքային որոշումներ կայացնողներից մեկը:
Alalam հեռուստաալիքի փոխանցմամբ, այսպիսով ալ Ֆաուզանի տեսակետն, ըստ էության, սելֆիի պաշտոնական արգելք է Սաուդյան թագավորությունում:
Ավելի վաղ նա արգելել էր արաբ տղամարդկանց ամուսնությունը ոչ արաբ կանանց հետ, իսկ ժամանակակից հավատացյալներին որակել՝ ոչ ճիշտ հավատացյալներ:
«Առավոտ»
Կարդացեք նաև
02.06.2016