Լրահոս
Օրվա լրահոսը

Օսկար Ուայլդի  ոչ ավանդական սերը

Հունիս 03,2016 14:00

Գրող, գեղագետ, բացառիկ անհատականություն՝   այսպիսին էր Օսկար Ուայլդը ժամանակակիցների հուշերում, մարդ, որ բարձրացավ գրական Օլիմպոսի գագաթը, վաստակեց համընդհանուր սեր ու հարգանք, ապա կործանվեց՝  հենց սիրո պատճառով: Այնուամենայնիվ, բրիտանացիները նրան համարում են ամենասրամիտ ու բացառիկ գրողներից մեկը:

Օսկար Ուայլդը ծնվել է 1854 թ.՝  ապահովված  իռլանդացիների ընտանիքում, նրա ծնողները երդվյալ ազգայնականներ էին, որ պայքարում էին Իռլանդիայի անկախության համար: Օսկար Ուայլդի մայրը երազում էր աղջիկ ունենալ, տղայի ծնունդը հիասթափեցրել էր նրան: Նա մինչեւ 5 տարեկան  Օսկարին աղջկա հանդերձներ էր հագցնում եւ երկարացնում տղայի խոպոպները:

Օսկարը չափազանց լավ է սովորել դպրոցում ու աչքի ընկել Օքսֆորդի համալսարանում ուսումնառության տարիներին, նրան բոլորը հաջողակ էին անվանում:

26 տարեկանում նա արդեն հրատարակել էր իր բանաստեղծությունների ժողովածուն, որը բուռն հետաքրքրություն էր առաջացրել գրականագետների շրջանում: Նա  հաճախ էր դասախոսություններով հանդես գալիս Եվրոպայում ու Ամերիկայում, ուր ցնցում էր մարդկանց իր էպատաժային կերպարով եւ տարօրինակ հագուստներով:  Օսկարը տենչում էր բոհեմական կյանքի, սակայն այդպես ապրելու համար նրան բավականաչափ գումար էր անհրաժեշտ: Երիտասարդ գրողը ստիպված էր ամուսնանալ իրեն սիրահարված մեծահարուստ աղջկա՝  Կոնստանս Լլոյդիի հետ ու տեղափոխվել Լոնդոն: Երկու երեխաների ծնունդից հետո Օսկար Ուայլդի եւ կնոջ հարաբերությունները սառեցին, քանի որ ինքը այլ սիրած էակ ուներ: Օսկարը շարունակում էր կապ պահել իր սիրելիի հետ, որը ոչ թե կին էր, այլ տղամարդ: Խոսքը Ալֆի Դուգլասի մասին է:

1895-ին գրողը կանգնեց դատարանի առաջ՝  անբարո վարքի համար, ապա դատապարտվեց 1,5 տարվա ազատազրկման: Բանտից դուրս գալուց հետո  կինը մահացել էր, իսկ բոլորը երես էին թեքել՝  երեխաները, ընկերները, ծանոթները: Նա ստիպված էր Ֆրանսիա տեղափոխվել, որտեղ ապրում էր էժանագին հյուրանոցներում, վարում էր անկանոն կյանք ու շատ էր հարբում: Մի օր գրողի ականջում ուռուցք հայտնաբերվեց, որն էլ հետագայում դարձավ նրա մահվան պատճառ:

Այժմ նա թաղված է Փարիզի Պեր Լաշեզ գերեզմանատանը:

Օսկար Ուայլդը պաշտելի գրող է: Այսօր էլ նրա գերեզմանին կանգնեցված հուշաքարին հազարավոր երկրպագուհիներ իրենց համբույրն են դրոշմում: Շրթներկի հետքերից հուշաքարը փրկելու համար՝  այն ապակեպատել են:

Գրողը միշտ կատակել է, թե ամեն ինչ կարելի է հաղթահարել, բացի մահից: Բայց  նրան հաջողվել է նաեւ մահին հաղթել:

Պատրաստեց ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆԸ

Ըստ Կուլտորոլոգիա կայքի

«Առավոտ»

02.06.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930