Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Բնական միջոցներ՝ չոր, թառամած մաշկի համար

Հունիս 03,2016 13:30

Թարմ մաշկ ունենալու համար օրական խմեք 1 բաժակ գազարի հյութ, իսկ մնացորդներով ծեփեք դեմքը 

Մարդկությունը հետզհետե վերադառնում է բնականին` այն ամենին, ինչ ստեղծում եւ արարում է բնությունը։

Արդարեւ, կարելի է ամռան հյութեղ ու սննդարար պտուղներից եւ բանջարեղենից տանը պատրաստել տասնյակ օգտակար, մաշկը սնուցող դիմակներ եւ ծեփուկներ։
Դեմքի համար անհրաժեշտ դիմակների կամ ծեփուկների պատրաստման դեպքում չափազանց կարեւոր է մաքրության խիստ պահպանումը։

Խորհուրդ է տրվում ընտրել առողջ, հյութալի պտուղներ ու թարմ բանջարեղեն։
Պտուղները պետք է լինեն ոչ խակ, բայց նաեւ` ոչ չափազանց հասուն։
Տնային պայմաններում կարելի է պատրաստել տարբեր տեսակի դիմակներ։ Եթե մեղրը բյուրեղացած է, ապա այն թեթեւակի պետք է տաքացնել` միատարր զանգված ստանալու համար, եւ նոր խառնել մյուս բաղադրիչներին։

Dimakner8-4

 

Դիմակը պետք է պատրաստել այն օգտագործելուց անմիջապես առաջ։ Տնային պայմաններում դիմակն օգտագործվում է միայն մաշկը լավ մաքրելուց, գոլ ջրով լվանալուց եւ ձիթապտղի, ծիրանի կամ որեւէ այլ բուսական յուղ քսելուց հետո։ Այն քսում են բամբակյա խծուծով, 15-20 րոպե մերսում հիմնական գծերով` կզակից քունքերը, վերին շրթունքից դեպի ականջները, քթի հիմքից` ականջները, ճակատի մեջտեղից` քունքերը։ Սովորաբար, դիմակը մաքրում են գոլ ջրում թրջած բամբակի կտորով։

Լավ արդյունք ստանալու համար դիմակները պետք է օգտագործել պարբերաբար` առնվազն շաբաթը 1 անգամ, ավելի ստույգ` շաբաթը 2 անգամ, 1-1,5 ամիս տեւողությամբ։ 2-3 ամսից հետո կուրսը կարելի է կրկնել։

Dimakner8-3

Դիմակներ՝ չոր եւ թառամած մաշկի համար

Դեմքի չոր մաշկ ունենալու դեպքում պատրաստվող դիմակների մեջ մի օգտագործեք կիտրոն, կարտոֆիլ, ելակ, լոլիկ։
Շատ օգտակար են երիցուկի ծաղիկներից, անանուխի տերեւներից պատրաստված դիմակները, որոնք ունեն հակաբորբոքային եւ մաքրող հատկություն։

Dimakner8-2

Դիմակ՝ թառամած մաշկի համար

1 ձվի դեղնուցը խառնել 1 թեյի գդալ բուսական յուղի եւ նույնքան ջրիկ մեղրի հետ։ Բամբակե խծուծով դիմակը շերտ առ շերտ քսել դեմքին եւ պարանոցին, առաջին շերտը չորանալուց հետո քսել երկրորդը, իսկ ապա` երրորդը։ 20-25 րոպե հետո տաք ջրում թրջած խծուծով մաքրել դիմակը։ Օգտագործվում է շաբաթը 1-2 անգամ, 4-6 շաբաթ տեւողությամբ։ 2-3 ամիս հետո կուրսը կրկնվում է։
Ստեպղինը` գազարը, քերել քերիչով եւ քսել դեմքին։
Թողնել 25-30 րոպե։

Թարմ մաշկ ունենալու համար օրական խմեք 1 բաժակ գազարի հյութ, իսկ մնացորդներով ծեփեք դեմքը։

1 թեյի գդալ գլիցերինը եւ մեղրը խառնել 2 թեյի գդալ ջրի հետ։ Անընդհատ խառնելով` քիչ-քիչ ավելացնել 1 թեյի գդալ վարսակի ալյուր, մինչեւ դառնա միասեռ զանգված եւ քսել դեմքին ու պարանոցին։ Դիմակը թողնել 20 րոպե, օգտագործել շաբաթը 1-2 անգամ, 4-6 շաբաթ տեւողությամբ։ Կուրսը կրկնվում է 2-3 ամիս հետո։
Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

«Առավոտ»

02.06.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930