Քիչ առաջ ավարտվեց ՀՀԿ գործադիր մարմնի նիստը: ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը լրագրողներին պատմել է, որ քննարկել են արտաքին ու ներքաղաքական հարցեր:
«Ժամեր առաջ Գերմանիայի Բունդեսթագը դատապարտել է հատուկ բանաձեւով հայոց ու քրիստոնյա ժողովուրդների ցեղասպանությունը, բարձր ենք գնահատում Գերմանիայի պատգամավորների, Բունդեսթագի այս դիրքորոշումը, սա եւս մեկ անգամ ցույց է տալիս, որ Գերմանիան, գերմանացի պատգամավորները հավատարիմ են մարդու իրավունքների պաշտպանությանն ու ժողովրդավարական արժեքներին:
Շատ կարեւոր է այս որոշումը՝ առաջին, որ միջազգային դատապարտման առումով եւ շատ կարեւոր է նաեւ, որ օսմանյան Թուրքիայի երբեմնի դաշնակիցը դատապարտում է այս ցեղասպանությունը թե վերնագրում, թե բանաձեւի տեքստում: Թուրքիան այս պայքարում մնում միայնակ: Կարեւոր է՝ Գերմանիայի ճանաչումը նաեւ այն առումով, որ առաջին աշխարհամարտում Թուրքիայի դաշնակից երկիրը ընդունում է նաեւ իր մեղսակցությունը:
Գերմանիայի Բունդեսթագի կողմից հայոց ցեղասպանության ճանաչումը կարեւոր է ու դժվար է թերագնահատել»,- ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո լրագրողներին ասաց ՀՀԿ խոսնակը:
Կարդացեք նաև
Պարոն Շարմազանովը պատմեց, որ այսօր հեռախոսազրույց է ունեցել Բունդեսթագի փոխնախագահ տիկին Բուլմանի հետ եւ հայտնել հայկական կողմի գնահատանքը. «Տարոսը մնացած երկրներին»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ