Լրահոս
Օրվա լրահոսը

Արծվիկ Մինասյանը պարզաբանում է ավիատոմսերի գների ու շաքարավազի մենաշնորհի շուրջ սխալ ընկալումները

Հունիս 02,2016 20:22

Էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանն այսօր անդրադարձել է իր վերջին հարցազրույցի շուրջ ստեղծված աղմուկին:

Նախարարությունում լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա պարզաբանեց՝ ԱԺ-ում բյուջեի 2015 հաշվետվության քննարկումից հետո կարճ հարցազրույցի մեկնաբանությունները. «Երբ խոսել էի մենաշնորհի մասին ու մեկ օրինակ էի բերել շաքարավազի վերաբերյալ, աղավաղված ձեւով ներկայացվեց:

Ուզում եմ հստակեցնել,  շաքարավազի գործարանը միակն է, բայց գործող օրենքի շրջանակում այդ գործարանը չի համարվում մենաշնորհ, փաստացի միակն է, բայց չի համարվում մենաշնորհ, ասում եմ հետեւյալը, որ իրականությունն ու օրենքը պետք է համապատասխանեն իրար, անհրաժեշտ է ՝ այդ մենաշնորհի կարգավիճակը ստանա ոչ թե առավելություններ ստանալու, այլ հավելյալ պարտավորություններ դնելու համար:

Չեմ ասել, թե օրենքով պետք է ճանաչել մենաշնորհ ու արտոնություններ տալ, մենաշնորհի կարգավիճակը բերում է  հավելյալ պատասխանատվություն»:

Նրա խոսքով, ինքը նշանակված է Հայ Հեղափոխական Դաշնակցության առաջադրմամբ և այն հայացքները, որոնք առաջ է տարել քաղաքական ուժը, ինքը պետք է առաջ տանեմ:

Նախարարը վստահեցրեց, որ ամենևին խնդիր չի ունեցել հատկապես նշյալ ապրանքային շուկայի մասին խոսել.«Oրինակը բերելով հանդերձ, ցույց եմ տվել, թե միջազգային փորձն ինչպես է այդ հարցը կարգավորել: Ենթադրություններ անել, որ բնական մենաշնորհ ենք ուզում տալ, կառավարությունում նման հարցեր են քննարկվում, իրականությանը չհամապատասխանող հայտարարություններ են: Ինչ վերաբերում է ավիատոմսերի գներին, դրա մասին ես չեմ խոսել: Ես ասել եմ, որ Հայաստանի «Զվարթնոց» օդանավակայանում մեկ ինքնաթիռի սպասարկման հաշվով ծախսերը շահեկանորեն տարբերվում են Թբիլիսիի ու Բաքվի օդանավակայաններից, ամենևին խոսք չի եղել ավիատոմսերի մասին: Այդպիսի պնդում մենք չենք կարող կատարել, քանի որ ավիատոմսերի վաճառքով ու մոնիտորինգով նախարարությունը չի զբաղվում, այդ լիազորությունը չունի»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Մարգար Մախսուդյան says:

    Անկապ ՛՛պարզաբանումներ՛՛ ոչնչի մասին…

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930