Լրահոս
Օրվա լրահոսը

Նաիրա Զոհրաբյան. Ընկերներին փողի հետ չեն փոխանակում.

Հունիս 02,2016 19:20

ՌԴ Դաշնային Խորհրդում ասել է Նաիրա Զոհրաբյանը

Այսօր Մոսկվայում մեկնարկել է ՀՀ Աժ եւ ՌԴ Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 27-րդ նիստը։ Նիստի օրակարգային առաջին հարցը Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակն էր, որի ընթացքում հայկական պատվիրակության անդամները ներկայացրել են ապրիլյան պատերազմի ընթացքում տեղի ունեցածն ու ռուս գործընկերների առաջ բարձրացրել մի շարք խնդիրներ։

Պատվիրակության անդամ, ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը ներկայացրել է ապրիլյան պատերազմի օրերին Ադրբեջանի կողմից կատարված ռազմական հանցագործությունները՝ զինվորների եւ խաղաղ բնակիչների սպանություններն ու խոշտանգումները, խաղաղ բնակավայրերի վրա հարձակումները, ինչպես նաեւ՝ անդրադարձել է Ադրբեջանին Ռուսաստանի կողմից ծանր զինատեսակների վաճառքին. «Ադրբեջանի կողմից պլանավորած բլից-կրիգը տապալվեց, չնայած ապրիլյան քառօրյա պատերազմում Ադրբեջանը օգտագործեց իր ողջ հարձակվողական ռազմական արեսնալը, որը ձեռք էր բերվել նաեւ Ռուսաստանից։ Այսօր իմ երկրում կա լրջագույն մի հարց, որի վերաբերյալ մենք ուղղակի պարտավոր ենք այստեղ խոսել բաց եւ անկեղծ։ Դա Ադրբեջանին ռուսական զենքի վաճառքն է, զենք, որը Ալիեւը օգտագործեց ապրիլյան պատերազմում՝ սպանելով զինվորների եւ խաղաղ բնակիչների։ Ինձ համար հասկանալի չեն ռուս մեր որոշ գործընկերների բացատրությունները, թե Ադրբեջանը, միեւնույն է, կարող էր նույն այդ զենքը ձեռք բերել, եթե ոչ Ռուսաստանից, ապա  Իսրայելից, Թուրքիայից, կամ մեկ այլ երկրից։ Չեմ կարծում, որ այս պնդումը դիմանում է որեւէ լուրջ քննադատության։ Նախ, ռուսական ժամանակակից զենքը, որը վաճառվում է Ադրբեջանին, դա վաճառում է բացառապես Ռուսաստանը, եւ այն օպտիմալ է թե՜ որակի եւ թե՜ գնային առումով։ Այդ զենքի այլ երկրի արտադրության անալոգները կա՜մ մի քանի անգամ ավելի թանկ են, կամ մի քանի անգամ ավելի թույլ են իրենց ազդեցությամբ, եւ դա փաստ է։ Հատկապես, որ մի շարք արեւմտյան երկրներ՝ ԱՄՆ-ն, Ֆրանսիան, Գերմանիան, Ադրբեջանին հարձակվողական նշանակության զենք չեն վաճառում։

Դժվար է ընդունել այն միտքը, որ ոմանց համար բիզնեսը շատ ավելին է, քան ռազմավարական գործընկերությունը, եւ եթե անգամ սպանում են մարդկանց, դա ընդամենը բիզնես է, եւ ոչ մի անձնական բան։

Կներեք, միգուցե դա պրագմատիկ, սակայն անհասկանալի տրամաբանություն է։ Պրագմատիկ, որովհետեւ իրականում շատերն են այդպես վարվում։ Անհասկանալի, որովհետեւ ընկերներին փողի հետ փոխանակել չի կարելի»,- իր ելույթում ասել է Նաիրա Զոհրաբյանը։

ԲՀԿ մամուլի ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930