Երևանի քաղաքապետարանի ենթակայության հիմնական և միջնակարգ դպրոցներում մեկնարկել են գիտելիքների ստուգումը՝ 4-րդ դասարանցիների համար, ինչպես նաև պետական, պետական ավարտական քննությունները:
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը քննությունների օրերին անձամբ այցելում է դպրոցներ և տեղերում հետևում ընթացքին։ Այսօր մայրաքաղաքի միջնակարգ դպրոցներում անցկացվել է «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայից պետական ավարտական քննություն:
Հանրակրթության վարչության պետը հատկանշել է, որ բոլոր քննությունները կազմակերպվում և անցկացվում են օրենքով սահմանված կարգով և ապահովում են անհրաժեշտ բոլոր պայմանները:
Քննությունները կշարունակվեն մինչև հունիսի 27-ը:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն