Հունիսի 2-ին, ժամը 15.00-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Խորենացու փողոցի թիվ 33 հասցեում գտնվող «Տաշիր» առևտրի կենտրոնի 3-րդ հարկում տեղի է ունեցել էլ. լարերի կարճ միացում. տարածքում առկա է ծխապատ գոտի:
Դեպքի վայր են մեկնել չորս մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, ինչպես նաև ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և արտակարգ իրավիճակների արձագանքման խմբերը:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 15.16-ին, մարվել` 15.20-ին: Առևտրի կենտրոնի 3-րդից 5-րդ հարկերի մալուխատար հորանում այրվել է մոտ 17 գմ մալուխ և ջերմահարվել՝ 3-րդ հարկի էլ. վահանակը:
ԱԻՆ