Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում Սիրուշ Հովհաննիսյանի գործով որպես վկա հարցաքննվեց նաեւ Թամարա Ասատրյանը: Նշենք, որ վերջինս դեկտեմբերի 6-ին տեղի ունեցած սահմանադրական փոփոխությունների հանրաքվեից հետո համացանցում հայտնի դարձավ ինչպես «Սենդվիչ Տոմա»:
Նա նշեց, որ ամբաստանյալ Սիրուշ Հովհաննիսյանը որոշակի պահվածք է դրսեւորել, ինչն իր կարծիքով՝ ճիշտ չէ: Նա նշեց, որ դեպքից հետո մոտեցել է «Ազատություն» ռադիոկայանի լրագրող, գործով տուժող Անուշ Մկրտչյանին եւ ներողություն է խնդրել այդ պահվածքի համար, նաեւ տեղեկացրել է, որ Սիրուշ Հովհաննիսյանը «Այո»-ի շտաբի հետ կապ չունի. «Չալիկով հարվածում էր, թքում էր»:
Թամարա Ասատրյանը, պատասխանելով դատավորի հարցերին, ասաց, որ տեղյակ չէր, թե ինչի շուրջ էր վիճաբանությունը: Իսկ ամբաստանյալի պաշտպան Աննա Ջուվանովան հետաքրքրվեց, թե Սիրուշ Հովհաննիսյանը ձեռնափայտով որտե՞ղ էր հարվածում, վկան պատասխանեց, որ աջ ու ձախ էր հարվածում, փորձում էր Անուշ Մկրտչյանին հարվածել, սակայն կոնկրետ չի ֆիքսել, թե արդյոք տուժողին ձեռնափայտով հարվածե՞լ է, թե՞ ոչ:
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ