Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է Գերմանիայի Բունդեսթագի՝ Հայոց ցեղասպանության ճանաչման մասին որոշումը։ Այս մասին տեղեկացնում է ռուսական «ՌԻԱ» լրատվական գործակալությունը՝ հղում կատարելով Life News-ին։
Անդրադառնալով վերը նշված թեմային՝ ՌԴ նախագահի մամուլի խոսնակն ասել է, որ Գերմանիայի խորհրդարանի որոշումը՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին, Գերմանիայի ներքին խնդիրն է։