Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Վկան տեսել է, թե ինչպես են տարեց կինը եւ լրագրողը վիճաբանում

Հունիս 02,2016 17:48

Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում դատավոր Դավիթ Գրիգորյանի նախագահությամբ հունիսի 2-ին շարունակվում էր Սիրուշ Հովհաննիսյանի գործի քննությունը:

Դատական նիստի ընթացքում ամբաստանյալ Սիրուշ Հովհաննիսյանի պաշտպան Աննա Ջուվանովան միջնորդեց, որ ուսումնասիրվեն արձանագրությանը կից կրիչները: Մեղադրող Գեւորգյանը նշեց, եթե կասկածներ կան, որ արձանագրությունում տեղ գտածը չի համապատասխանում կրիչների պարունակությունների հետ, ապա չի առարկում: Պաշտպանն ասաց՝ ցանկանում է ուսումնասիրվեն, որպեսզի հետագա ճառերում հղում դրանց կատարի:

Մեղադրողը հայտարարեց, որ այդ դեպքում՝ առարկում է: Դատարանը բավարարեց միջնորդությունը, դատական նիստի ընթացքում ուսումնասիրվեցին երկու կրիչներում առկա տեսանյութերը:

Anuk-Vka-2Գործով հարցաքննվեցին նաեւ վկաները, նրանցից Վահրամ Ստեփանյանը դատարանին հայտնեց, որ իր ծանոթներից մեկը դեկտեմբերի 6-ին տեղի ունեցած սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ընթացքում իրեն կանչել է, որպեսզի սենդվիչներ եւ ուտելիքներ բաժանի: Օրվա ընթացքում, երբ շտաբից դուրս է եկել, կողքից նայել է, թե ինչպես են գործով տուժող Անուշ Մկրտչյանը եւ ամբաստանյալ Սիրուշ Հովհաննիսյանը վիճաբանում: Պատասխանելով մեղադրողի հարցին, վկան պատասխանեց, որ չգիտի, թե ինչի մասին էր վիճաբանությունը: Նա նաեւ ասաց, որ չի տեսել, որ կողմերից մեկը մյուսին հարվածի:

Մեղադրողը դատարանին միջնորդեց, որպեսզի հրապարակվի վկայի նախաքննական ցուցմունքի մեղադրանքի հետ կապված հատված, ըստ որի  Վահրամ Ստեփանյանը աշխատելուց հետո հոգնել է, դուրս է եկել եւ նկատել է մի տարեց կնոջ, որը վիճաբանում  էր երիտասարդ աղջկա հետ, զրույցից հասկացել է, որ այդ կինը պահանջում էր դադարեցնել նկարահանումները, իսկ աղջիկը շարունակում էր:

«Հարկ եմ համարում նշել, որ տարեց կնոջ պահելաձեւից հասկացա, որ նա հոգեկան խնդիրներ ունի, քանի որ նրան շտաբի ներսում տեսա սենդվիչ ուտելիս այն արագությամբ էր ուտում, որ ես նրան ասացի՝ մայրիկ ջան, հանգիստ ինչքան ուզում ես կեր: Հաց ուտելուց հետո այդ տարեց կինը դուրս է եկել վարչական շենքից եւ ես նրան տեսել եմ լրագրողի հետ վիճաբանելիս: Հարկ եմ համարում նշել, որ մի պահ այդ աղջիկը ցանկացավ ներս մտնել «Այո»-ի շտաբ, բայց ես եւ դռան մոտ կանգնած մյուս անձինք արգելեցինք նրան ներս մտնել»,- գրված էր վկայի նախաքննական ցուցմունքում:

Վահրամ Ստեփանյանը ասաց, որ իր նախաքննական ցուցմունքը ճիշտ է:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930