Գերմանիայի խորհրդարանի՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին որոշումից հետո առաջին հայտարարություններն է արել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը։ Այս մասին տեղեկացնում է cnnturk.com-ը։
Կանցլեր Մերկելը խոսել է թուրք-գերմանական հարաբերությունների մասին՝ ասելով. «Թուրքիայի հետ մեր հարաբերությունները բազմակողմանի են և ամուր։ Գերմանիային և Թուրքիային միմյանց կապող բազմաթիվ բաներ կան։
Տեղեկացնենք, որ Գերմանիայի կանցլեր Մերկելը չէր մասնակցել վերը հիշատակված նիստին։