Պարզապես եղեք իրատես և ազնիվ
Վերջապես Գերմանիայի Բունդեսթագն ընդունեց Հայոց Ցեղասպանության ճանաչման բանաձևը:
Հավատացած եմ, որ եթե ժամանակին ճանաչվեր և դատապարտվեր Հայոց Ցեղասպանությունը, ապա հետագա ցեղասպանությունները, այդ թվում նաև եզդի ժողովրդի ցեղասպանությունն Իրաքի Շանգալ եզդիաբնակ նահանգում չէր լինի:
Բայց թշնամությունն ու ատելությունը հավերժ չեն կարող լինել: Թուրք ժողովուրդը պետք է ազնվորեն առերեսվի իր անցյալին, ամոթ չէ այլ ուղակի անհրաժեշտություն է: Եվ նրանք պետք է վերջնականապես հասկանան, որ Երիտթուրքերը հերոսներ չէին, այլ ռազմական հանցագործներ, որոնք պլանավորեցին և իրագործեցին հայ և մյուս ժողովուրդների ցեղասպանությունը:
Կարդացեք նաև
Պարզապես պետք է իրատես և ազնիվ լինել, ինչպես Բունդեսթագում նշում էին ելույթ ունեցողները: Հավատացած եմ, որ շատ շատերն էլ ցանկանում են և կհետևեն Գերմանիայի Բունդեսթագին: Կհաստատվի արդարությունը, աշխարհը կճանաչի, կդատապարտի և կխոնարհվի անմեղ զոհերի հիշատակի առջև:
«Միդիա-Շանգալ» Եզդիների ազգային
միավորում ՀԿ խորհրդի նախագահ Ամո Շարոյան