Աֆրիկա շրջագայության մեկնած Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Քենիայում է իմացել Գերմանիայի խորհրդարանի կայացրած որոշման մասին, որի համաձայն` այդ երկիրը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը։ Այս մասին տեղեկացնում է թուրքական «Սաբահը»։
Լրագրողների հարցերին պատասխանող Էրդողանը անդրադարձել է նաև Գերմանիայի խորհրդարանում ընդունված որոշմանը. «Քիչ առաջ հեռախոսազրույց եմ ունեցել վարչապետի հետ (նկատի ունի Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմին,-խմբ.)։ Մեր ընդհանուր որոշումն էր հետ կանչել Գերմանիայում Թուրքիայի արտակարգ և լիազոր դեսպանին։ Իհարկե՝ Գերմանիայի խորհրդարանի այս որոշումը լրջորեն կազդի մեր հարաբերությունների վրա։ Երբ վերադառնամ, կորոշենք, թե ինչ պատասխան քայլեր պետք է ձեռնարկենք։ Մեր վերջնական որոշումը կհրապարակվի»։