Արդեն մի քանի օր է, ինչ մայրաքաղաքում ընթանում են չորացած ծառերի հատման և դեռևս կենսունակ, սակայն անկման վտանգ ներկայացնող ծառերի խորը էտի աշխատանքները: Գործընթացը տեղերում վերահսկվում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչության համապատասխան մասնագետների կողմից:
Հիշեցնենք, որ մինչ աշխատանքների մեկնարկը մայրաքաղաքում իրականացված ծառերի ուսումնասիրման արդյունքում արձանագրվել էր չորացած և անկման վտանգ ներկայացնող ավելի քան 550 ծառ: Բնապահպանական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները ևս հաստատել էին տվյալ ծառերի ուղղությամբ մասնագիտական հրատապ միջամտությունների անհրաժեշտությունը:
Հարկ է նշել, որ այս աշխատանքների շրջանակում հատվող բոլոր ծառերի տեղերում պարտադիր կտնկվեն նոր ծառեր:
Երևանի քաղաքապետարան