Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Արտակ Զաքարյան. «Գերմանիան եւս մերժեց թուրքական ժխտողականությունն ու քաղաքական շանտաժի դրսեւորումները»

Հունիս 02,2016 16:46

«Պաշտոնապես ճանաչելով և դատապարտելով Հայոց ցեղասպանությունն ու հիշատակի տուրք մատուցելով 1 500000 անմեղ զոհերի հիշատակի առջև, Գերմանիան ևս մերժեց թուրքական ժխտողականությունն ու քաղաքական շանտաժի դրսևորումները»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանն` անդրադառնալով Գերմանիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի ընդունմանը:

Հարցին` ինչո՞ւ Գերմանիան հիմա գնաց այդ քայլին, երբ Գերմանիա-Թուրքիա հարաբերություններում կնճիռներ կան. արդյոք հայկական հարցն իբրեւ մահակ է օգտագործվում, մեր զրուցակիցն ասաց. «Թուրքիան, բացի իրենից ու իր անցյալից, որևէ միջազգային գործընկերոջից նեղանալու բարոյական ու քաղաքական հիմքեր չունի: Գերմանիան և երկու տասնյակից ավելի պետություններ ցույց տվեցին, որ բացի քաղաքական շահերից, աշխարհում կան նաև անանցանելի ու անբեկանելի արժեքներ»:

«Ես կարծում եմ, որ քաղաքական շահերը կամ հակասությունները դրանից չեն փոխվելու: Երկու տասնյակից ավելի պետություններ են ճանաչել Հայոց Ցեղասպանությունը, բայց դրանով չի փոխվել այդ պետությունների հետ Թուրքայի համագործակցությունն ու քաղաքական անընդհատ շահերը: Ուղակի պետք է ի նկատի ունենալ, որ թուրքական շանտաժը այդքան էլ սարսափելի չէ, որքանով որ այն ներկայացնում են թուրք քաղաքական գործիչները: Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչմամբ աշխարհը պետք է օգնի թուրքիային դուրս գալ կեղծիքի ու ժխտողականության ճահիճից»,- եզրափակեց մեր զրուցակիցը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930