Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԻԵԴ-ը հրապարակեց ադրբեջանցի իրավապաշտպանների գործով վճիռը

Հունիս 02,2016 16:40

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը 2016թ. հունիսի 2-ին հրապարակել է ադրբեջանցի իրավապաշտպաններ Յունուսովների հայցի հիման վրա կայացրած վճիռը։

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը իր կայացրած վճռում նշել է, որ ադրբեջանական իշխանությունները համապատասխան բժշկական օգնություն չեն տրամադրել Յունուսովներին՝ նրանց ազատազրկման ժամանակ։

Սրա հետևանքով, ազատազրկման ընթացքում Յունուսովները հոգեկան և ֆիզիկական երկարատև տառապանք են կրել, արժանացել անմարդկային և մարդու արժանապատվությունը վիրավորող վերաբերմունքի։

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը վճռել է, որ Ադրբեջանի Հանրապետությունը պարտավոր է 13.000-ական եվրո փոխհատուցել Աիֆ և Լեյլա Յունուսովներին, ինչպես նաև լրացուցիչ 4000 եվրո՝ որպես փոխհատուցում այն ծախսերի համար, որ կատարել են Յունուսովները։

Հիշեցնենք, որ 1955թ. ծնված Արիֆ Յունուսովն ու Լեյլա Յունուսովան ամուսիններ են, որոնք ապրում են Բաքվում։ Տիկին Յունուսովան աշխատում է որպես տնօրեն՝ Խաղաղության և Ժողովրդավարության ինստիտուտում, որը ոչ պետական կազմակերպություն է և զբաղվում է մարդու իրավունքների պաշտպանությամբ, նրա ամուսինը՝ Արիֆը, նույնպես աշխատում է նույն ընկերությունում։

2014թ. հուլիսին ամուսինները ձերբակալվել են։ Նրանց առաջադրվել էին տարբեր բնույթի մեղադրանքներ, այդ թվում, առանձնապես խոշոր չափերի խարդախություն կատարելու և պետական դավաճանություն իրագործելու։ Նրանց հանդեպ կիրառված խափանման միջոց ընտրված կալանքը երկարաձգվել է մի քանի անգամ։

Վերջիվերջո, 2015թ. օգոստոսին, նրանք դատապարտվեցին 9 տարի 6 ամիս ազատազրկման։ Այս որոշումը հետագայում բողոքարկվեց, որից հետո ամուսինների հանդեպ կայացվեց նոր դատավճիռ՝ պայմանական ազատազրկում՝ 5 տարի ժամկետով։ Ամուսինները առողջական լուրջ խնդիրներ են ունեցել ազատազրկման վայրերում։ Նրանց պնդմամբ՝ բանտում իրենց չի հատկացվել առողջական անհրաժեշտ օգնություն, որի հետևանքով իրենց հիվանդություններն էլ ավելի են խորացել։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930