Ինչպես արդեն հայտնի է Գերմանիայի Բունդեսթագը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը։ Տեղի ունեցածից հետո Թուրքիայի կառավարությունը որոշել է հետ կանչել Գերմանիայում հավատարմագրված իր արտակարգ և լիազոր դեսպանին։ Այս մասին տեղեկացնում է թուրքական «Հաբերլեր» լրատվական գործակալությունը։
Հայտնի, որ Գերմանիայում Թուրքիայի արտակարգ և լիազոր դեսպան Հուսեյն Ավնի Քարսլըօղլուին տեղափոխող ինքնաթիռը Թուրքիայի ժամանակով 14։45 պետք է վայրէջք կատարեր Ստամբուլի օդանավակայաններից մեկում։