Լրահոս
Օրվա լրահոսը

«Ադրբեջանը մի գերեզմանոցի տեղ է վերցրել, թող վերցնեն իրենց ասկյարներին թաղեն». Դավիթ Բաբայանը՝ 800 հա տարածքի մասին

Հունիս 02,2016 15:48

«Ես չգիտեմ ով ա մետրով չափել՝ 800-մ թե 1800: Ինչ վերաբերում է դիրքերին, Մարտակերտի ուղղությամբ դա երկակի ռազմավարական դիրքեր էին, ապահովում էին առաջինը այդ գյուղերին ապրելու հնարավորություն, այդ հողերը հենց բնական Ղարաբաղի սահմանն էր, մենք դուրս ենք եկել բնական սահմանից, երկրորդը՝ էդ տարածքից մեր բռան մեջ է լինում ամբողջ հարթավայրը՝ Կիրովաբադից սկսած մինչեւ Միրբաշիր: Որ ասում են՝ ստրատեգիկ չի, էդ մարդիկ չտեսած ի՞նչ են հասկանում ինչի համար է, ասենք, մենք պռոստո հողեր էինք էլի գրավե՞լ: Չկան ոչ ստրատեգիկ դիրքեր՝ մանավանդ Մարտակերտի ուղղությամբ: Սա՝ միանշանակ է»,- ԼՂ պաշտպանության բանակի նախկին հրամանատար, ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ-լեյտենանտ Սամվել Բաբայանը «ՍիվիլՆեթի» հետ զրույցում վերլուծելով ապրիլյան պատերազմը, այսպիսի գնահատական էր տվել:

Aravot.am-ը ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանին հարցրեց՝ այդ 800 հա տարածքը, որը շատ շահարկվեց տարբեր քաղաքական գործիչների կողմից, հիմա էլ Սամվել Բաբայանն անդրադարձավ դրան, դրանք ի վերջո ռազմավարակա՞ն տարածքներ են, թե՞ չէ:

Դավիթ Բաբայանը պատասխանեց. «Եթե մենք նորից շահարկում ենք՝ 1 սմ հողն էլ է ստրատեգիական տարածք: Ուզո՞ւմ եք սկսենք խոսել, որ այդ 1 սմ հողը մեր պատմական Մեծ Հայքին այնպիսի հարված է, որ հազարամյակներ շարունակ մենք տակից դուրս չենք գալու: Սա էլ է մոտեցում: Իհարկե, այդ մոտեցումը կարելի է օգտագործել, բայց դա չի նշանակում, որ դա ճիշտ է: Մենք ասում ենք՝ այս պատերազմի ժամանակ ռազմաքաղաքական հավասարակշռվածությունը չի փոխվել, ի՞նչն է այդտեղ սխալ, որեւէ մեկը կարո՞ղ է ասել, որ այդ մոտեցումը սխալ է՝ չեն կարող ասել: Եղել են որոշ փոփոխություններ, չեզոք գոտու շնորհիվ Ադրբեջանն առաջ է տարել որոշ իր դիրքեր, բայց, ընդհանուր առմամբ, ռազմաքաղաքական հավասարակշռվածությունը չի փոխվել»:

Մեր դիտարկմանը, որ Սամվել Բաբայանն ասում է՝ Մարտակերտի հատվածում հատկապես մենք ոչ ստրատեգիական տարածք չունենք՝ Դավիթ Բաբայանն արձագանքեց. «Դա նույն մոտեցումն է, որ ցանկացած սանտիմետր ունի ռազմավարական  նշանակություն: Ի վերջո եղել է պատերազմ, հակառակորդը փորձել է գրավել Ստեփանակերտը, Մարտակերտը, Քարվաճառը: Հիմա վերցրել է երկու բլուր, տարբեր գնահատականներ կարելի է տալ: Առաջինը՝ 800 հեկտարը կորել է, սա խայտառակություն է, սա պարտություն է: Մյուս կողմից՝ փորձել են գրավել 12 հազար քմ տարածք, ՀՀ-ի մի մասը, վերջ տալ հայոց պետականությանը, համեմատեք, տեսեք՝ հասե՞լ են իրենց նպատակին եւ տալ 2.5 հազար զոհ 800 հա-ի վրա, մի հատ բաժանեք՝ ինչ մեծ գերեզմանոց է դառնում: Փաստորեն, մի գերեզմանոցի տեղ են վերցրել: Է թող վերցնեն ու գերեզմանոցում իրենց ասկյարներին թաղեն: Ի՞նչ անենք, հիմա ասեք: Ամեն ինչ մոտեցման խնդիր է»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930