Ապրիլյան պատերազմում զոհված կամավորականները եւ նրանց ընտանիքի անդամներն իրենց կարգավիճակով հավասարեցվեցին մինչ այդ մարտական գործողություններում զոհված զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամներին, որոնց օրենքով սահմանված կարգով տրվում էր թոշակ, պարգեւավճար եւ արտոնություններ: Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:
Պարոն Ասատրյանի խոսքերով, ապրիլյան դեպքերից հետո վարչապետի հանձնարարությամբ աշխատանքային խումբ է ստեղծվել, որոնք գնահատել են զոհվածների ընտանիքների կարիքները:
Նույնը կվերաբերի նաեւ ապրիլյան պատերազմում վիրավորված եւ հաշմանդամություն ձեռք բերած անձանց:
Այդ որոշումն, ըստ Արտեմ Ասատրյանի, բյուջեի վրա լրացուցիչ 80 միլիոն դրամ կնստի:
Կարդացեք նաև
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ