Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Շավարշ Քոչարյան. «Թուրքիայում էլ կան թուրքեր, որոնք համարում են, որ Հայոց ցեղասպանությունը եղել է եւ պետք է ճանաչվի» (Տեսանյութ)

Հունիս 02,2016 15:29

Այն պահին, երբ Գերմանիայի Բունդեսթագում քննարկվում էր Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւը, Aravot.am-ը արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանին հարցրեց, թե Գերմանիայի թուրքական համայնքը, որը բավականին մեծ է, այդ առիթով բողոքի մեծ ակցիաներ է անցկացնում. հնարավո՞ր է չընդունվի բանաձեւը, պարոն Քոչարյանն ասաց. «Բուն Թուրքիայում էլ կան թուրքեր, որոնք համարում են, որ Հայոց ցեղասպանությունը եղել է եւ պետք է ճանաչվի: Այնպես որ, այն հայտարարությունները, որոնք արվում են Թուրքիայի կողմից, որ 3 միլիոնանոց համայնք ունենք, ես համոզված չեմ, որ այդ երեք միլիոնը նույն կերպ են մտածում, ինչպես մտածում են նրանք»:

Մեր այն հարցին էլ, թե Թուրքիայի նորանշանակ վարչապետը կարծիք էր հայտնել, որ բանաձեւի քվեարկությունն անհեթեթություն է եւ ընդունվելու դեպքում էլ օրենքի ուժ չի ունենալու Թուրքիայի համար, Շավարշ Քոչարյանն ասաց. «Շատ բաներ են հայտարարում, հայտարարում են, որ Հայոց ցեղասպանությունը դա սովորական երեւույթ է, դա սովորական է հենց Թուրքիայի համար, եւ, եթե Ադրբեջանին հաջողվեց որպես ժառանգորդ Օսմանյան կայսրության, նույնն իրականացնել Ղարաբաղում, ապա, նրանք նույնպես կհայտարարեն, որ դա սովորական երեւույթ է»:

Շավարշ Քոչարյանի խոսքերով, «Ինչքան Թուրքիան շատ է հոխորտում, այնքան ավելի մեծ է դառնում հավանականությունը, որ Բունդեսթագը կընդունի»:

Մանրամասները` տեսանյութում

Պարոն Քոչարյանը պատասխանելով ապրիլյան պատերազմում կորցրած 800 հեկտար տարածքի վերաբերյալ հարցին, ասաց, որ Ադրբեջանը պետք է վերադարձնի եւ վերադարձնելու է լեռնային Ղարաբաղի Մարտակերտի տարածքից օկուպացրած հողատարածքները:

 

Ի դեպ, Շավարշ Քոչարյանի հետ զրույցից մեկ ժամ անց Բունդեսթագը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930