Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Օֆշորի գործով հարցաքննելու են Կենտրոնական բանկի հաշվապահներին

Հունիս 02,2016 15:13

Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում դատավոր Վարդան Գրիգորյանի նախագահությամբ այսօր շարունակվում էր «Օֆշորի գործի» քննությունը:

Նախորդ նիստում որպես վկա հարցաքննվել էին Ֆինանսների նախարարության աշխատակիցներ Շավարշ Խաչատրյանը եւ Արմեն Մելքոնյանը: Բայց դատարանը հրավիրել էր 3 աշխատակցի ներկայանալ որպես վկա: Ֆիննախի իրավաբանական վարչության պետը դատարանին տեղեկացրել է, որ նշված վկան ֆիննախի աշխատակիցը չի հանդիսանում:

Դատական նիստին չէր եկել նաեւ ԳԱԱ-ի փորձագետը, նաեւ տուժող Փայլակ Հայրապետյանը: Վերջինս հանրապետությունից բացակայում է եւ խնդրել է նիստն անցկացել առանց իրեն:

Ինչ վերաբերում է փորձագետին եւ վկային, դատախազ Դավիթ Վեքիլյանն առաջարկեց, որ մյուս դատական նիստին էլ պատշաճ ծանուցեն, եթե չգան՝ համապատասխան միջոցներ ձեռնարկեն:

Տուժողի ներկայացուցիչ Շալիկո Փիրուզյանը նույնպես դեմ էր, որ բերման ենթարկելու որոշում կայացվեր:

Ամբաստանյալ Աշոտ Սուքիասյանի պաշտպանը՝ Յուրիկ Խաչատրյանը հակառակ կարծիքին էր, նրա խոսքերով՝ «Գուցե ժամանակն է փորձագետին բերման ենթարկել: Արդեն երրորդ դեպքն է: Ես կողմ եմ, որպեսզի բերման որոշում կայացվի: Հասկացանք, փորձագետ է, բայց որ չի ներկայանում»:

Ofshori_datԴատավորը որոշեց, որ սա այն դեպքը չէ, որ վկային եւ փորձագետին բերման ենթարկելու որոշում կայացնի. «Ուզում եմ ձեռնպահ մնալ խիստ միջոցներից: Եթե իմանանք արհամարհում է, չի ներկայանում՝ ուրիշ բան, բայց նա գուցե դեռ չի տեղեկացվել, նրան տեղյակ չեն պահել»:

Դատավորն ասաց, որ հաջորդ դատական նիստին կփորձեն 5 վկա կանչել՝ Կենտրոնական բանկի հաշվապահներին էլ հրավիրել, որ եթե որեւէ մեկը չգա, նիստը կայանա:

Հաջորդ նիստը նշանակվեց հունիսի 9-ին, ժամը 12-ին:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930