ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը այսօր ստորագրել է հրամանագիր. «Ֆադեյ ՉԱՐՉՕՂԼՅԱՆԻՆ ազատել Քուվեյթի Պետությունում և Օմանի Սուլթանությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից»:
Մեկ այլ հրամանագրով Սերժ Սարգսյանը որոշել է. «Մանվել ԲԱԴԵՅԱՆԻՆ նշանակել Քուվեյթի Պետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Էլ Քուվեյթ)»:
Նշենք, որ Մանվել Բադեյանը մասնագիտությամբ տնտեսագետ, մաթեմատիկոս է:
1995-1999թթ.՝ «Եվրոստան-Ույուտ» ձեռնարկության հիմնադիր տնօրեն:
Կարդացեք նաև
1999-2003թթ.` Ազգային ժողովի պատգամավոր (համամասնական ընտրակարգ, «Միասնություն» դաշինք): Ազգային ժողովի ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ: «Միասնություն» խմբակցության անդամ:
2003-2007թթ.` Ազգային ժողովի պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ՀՀԿ): Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ:
2007-2012թթ.` Ազգային ժողովի պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ՀՀԿ): Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ:
2012թ. մայիսի 6-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել թիվ 22 ընտրատարածքից:
ՀՀԿ խմբակցության այս պատգամավորը ԱԺ Առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահն է: