Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինչո՞ւ Սամվել Բաբայանը եւ Սերժ Սարգսյանը պատերազմի փոխարեն ասում են «դիվերսիա». Ստյոպա Սաֆարյան

Հունիս 02,2016 14:51

«Մտահոգիչ էր Աստանայում Սերժ Սարգսյանի ելույթը: Արդեն սկսել են բոլորով չօգտագործել «պատերազմ» բառը. դա արեց Սերժ Սարգսյանը, կարծես թե Բաբայանն էլ է փորձում ապացուցել, որ դա պատերազմ չէր, այլ «դիվերսիա»: Սա վտանգավոր է, սա նշանակում է` «դե ի՞նչ է եղել որ…»: Պատերազմը ենթադրում է հետեւանքներ եւ պատասխանատվություն, իսկ դիվերսիան Ադրբեջանին ազատում է պատասխանատվությունից: Հարց` ինչո՞ւ են սա անում եւ ո՞ւմ շահերից է դա բխում: Այսինքն, ստացվում է` «ոչինչ, որ Ձեզ վրա հարձակվել են, բայց դրա անունը պատերազմի փոխարեն ուրիշ բան դրեք»: Ինձ համար մերժելի է, երբ դա անում է նախագահը` անվանելով «էսկալացիա», եւ երբ դա անում է մեծ ավանդ ունեցող զորավարը»,-այսօր` հունիսի 2-ին, «Բլից Ինֆո» մամուլի ակումբում ասաց Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր, քաղաքական վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանը` մեկնաբանելով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի` Աստանայում մայիսի 31-ին ունեցած ելույթը եւ ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Սամվել Բաբայանի հարցազրույցը:

Սաֆարյանի բնորոշմամբ` Սամվել Բաբայանը ապրիլյան դեպքերը փորձում է որպես «դիվերսիա» ներկայացնել, հետեւաբար` կամ քաղաքականությունից չի հասկանում, կամ դա անում է գիտակցաբար. «Նա պետք է բացատրի` հանուն ո՞ւմ եւ ինչո՞ւ է այդպես անում: Իրենց հարող շրջանակից մեկնաբանություն եղավ, թե Բաբայանն ապացուցեց` «անգամ դիվերսիայից պաշտպանվելու ունակ չենք, ուր մնաց` պատերազմից»: Դե կներեք` մեր հանրությունը գիտի, որ ողջ սահմանագծի երկայնքով տեղի է ունեցել հարձակում, կիրառվել են պատերազմի ժամանակ օգտագործվող զինատեսակներ… Եթե սա պարզապես ներքաղաքական շահարկումներ են, որպեսզի Բաբայանը մեղադրի իշխանություններին, կներեք, բայց դա չի մխիթարում, մենք էլ գիտենք դա: Կեղտոտ խաղեր են խաղում եւ մեղադրում իրար: Հանրությանը դա տհաճ է»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930