Հունիսի 1-ին եւ 2-ին Տավուշի մարզպետարանի, Իջեւանի քաղաքապետարանի , սննդամթերքի անվտանգության պետական ծառայության եւ ոստիկանության աշխատակիցները Իջեւան քաղաքն ազատել են փողոցային առեւտրից: Իջեւանի քաղաքապետ Վարդան Ղալումյանն ասաց, որ գործն իրականացվել է Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի նախաձեռնությամբ:
Մարզպետը մեզ ասաց, որ ինքն այսօր ոտքով շրջել է Իջեւան քաղաքում, համոզվել, որ Իջեւանի շուկայի առաջ, միջպետական ճանապարհին կից, շուկայի դիմացի հատվածում, Սուրբ Ներսես Շնորհալի եկեղեցու շրջակայքում այլեւս փողոցային առեւտուր չի կատարվում:
Հ. Աբովյանը նշեց, որ փողոցում առեւտուր անողները տեղափոխվել են քաղաքային շուկա, ուր մսի վաճառքի համապատասխան սանիտարական պայմաններ կան: Մարզպետը քաղաքային շուկայի տնօրենին առաջարկել է շուկա տեղափոխված առեւտրականների համար սահմանել մատչելի վարձավճար: Հովիկ Աբովյանը հայտնեց, որ սննդի փողոցային առեւտուրը, հատկապես ամռանը, հակասանիտարական վիճակ էր ստեղծում: Նա վստահեցրեց, որ փողոցային առեւտրի դեմ պայքարի հարցում հետեւողական են լինելու:
Ներկայացնում ենք Իջեւանում փողոցային առեւտրի վերաբերյալ արխիվային լուսանկարներ:
Կարդացեք նաև
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ
Շոուն ավարտվեց;
Փողոցային առևտուրը շարունակվում է: Լավ, էս մարդիկ որտեղ աշխատեն, չկա արտադրություն, ինչ անեն, փող էլ չունեն գոնե եկեղեցի կառուցեն: