Սարսափելի դեպք է. Չարենց-Վարդանանց փողոցների խաչմերուկում երկու հոգի սպանել էին տաքսու վարորղին։ Այս ողբերգությունը թերեւս առավել ճշգրիտ ու օբյեկտիվ պատկերացում է տալիս այսօրվա Հայաստանում առկա մթնոլորտի վերաբերյալ։ Ըստ էության, մի քանի րոպեում այնտեղ խտացված կերպով արտացոլվել է վերջին տարիների իրականությունը։
Տեսեք, այս ամենը մենք ասում ենք՝ դատելով Տհamshyan.com-ում դեպքի լուսանկարներից, հենց Երեւանի կենտրոնում, Կենտրոնի ոստիկանության բաժանմունքից ընղամենը մի քանի տասնյակ մետր հեռավորության վրա, օրը ցերեկով, թույն, շատ թույն համարանիշներով «Նիվա» մակնիշի մեքենան ճանապարհի հենց մեջտեղում կտրում է տաքսի մեքենայի դեմը, «Նիվայից» դուրս են գալիս մի քանի հոգի, բիտաներով այնքան են ծեծում տաքսու վարորդին, որ վերջինս ստացված վնասվածքներից մահանում է։
Ըստ այլ տեղեկությունների, հերիք չէ, բեյսբոլի բիտաներով ծեծել են, վերջում էլ դանակահարել են։ Այս ամենը այդ գազան ասենք, ինչ ասենք, մարդակերպները մի քանի րոպե են արել, դա տեսել են տասնյակ քաղաքացիներ, վարորդներ ու վերջիններիս ներկայությունը ընդհանրապես որեւէ զգաստացնող դեր չի խաղացել։
Ծեծի պատճառը, ենթադրում ենք, երեւի այն է եղել, որ տաքսու վարորդը ազդանշան է տվել այդ «Նիվային», կամ շրջանցել է, կամ էլ մի կողմ չի քաշվել, որ «Նիվան» անցնի։ Ինչ-որ մի նման բան, առավելագույնը։
Կարդացեք նաև
… Սակայն Արսեն Խանամիրյանի անձի վերաբերյալ էլ ավելի ապշեցուցիչ փաստ կա, որը, չգիտենք, միստիկայի ժանրից է, թե զուգադիպություն է, թե սա էլ է անպատժելիության համատարած մթնոլորտի արդյունքը, բայց սա այն նույն Արսեն Խանամիրյանն է, որին, ըստ մամուլի հրապարակումների, 2008 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանն ու իր թիկնապահները առեւանգել էին ու դաժան ծեծի ենթարկել։ Այդ ընտրություններում Արսեն Խանամիրյանը Լեւոն Տեր-Պետրոսյանի վստահված անձն է եղել:
Մհեր ՂԱԼԵՉՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում