Լրահոս
Օրվա լրահոսը

Ով էլ խոսի կոռուպցիայից. «Չորրորդ իշխանություն»

Հունիս 02,2016 13:10

Ռոբերտ Քոչարյանն իր հարցազրույցում, բացի ապրիլյան քառօրյա պատերազմից, անդրադարձել է նաեւ ներքաղաքական խնդիրներին, մասնավորապես, վարչապետ Հովիկ Աբրահամյանի հայտարարություններին՝ մենաշնորհների եւ կաշառակերության դեմ պայքար սկսելու մասին։

«Վարչապետի հայտարարած ծրագիրը հենց այն է, ինչով կառավարությունը պարտավոր էր զբաղված լինել ամենօրյա ռեժիմով։ Կոռուպցիայի, մենաշնորհների, ուռճացված պետական ապարատի մասին արդեն շատ տարիներ են խոսում բոլորը, իշխանությունը՝ այդ թվում։ Ընդ որում, որքան շատ են խոսում, այնքան այդ խնդիրներն ավելի են խորանում։ Դա այն է, ինչը քայքայում է երկիրը, եւ անհասկանալի է, թե ո՞վ է խանգարել կամ խանգարում իշխանություններին՝ լուծել այդ խնդիրները։ Ճիշտ խոսքեր հասարակությունը լիուլի լսել է, այնքան, որ մարդկանց մոտ, ցավոք, լավատեսական ակնկալիքներ չկան կառավարության մտադրություններից։ Այսօր ոչ թե ճառեր են պետք, այլ նպատակաուղղված եւ գրագետ քայլեր։ Կապրենք, կտեսնենք»,- հայտարարել է Ռոբերտ Քոչարյանը։

Ամեն ինչ, իհարկե, ճիշտ է ասված։ Դժվար թե որեւէ մեկը չհամաձայնվի, որ կոռուպցիայի դեմ կառավարությունը պարտավոր է պայքարել ամենօրյա ռեժիմով, այս տարիներին կոռուպցիայի, մենաշնորհների մասին խոսում են բոլորը, այդ թվում՝ իշխանությունը, բայց արդյունքում խնդիրները գնալով խորանում են, եւ վերջապես՝ ոչ թե ճառեր են պետք, այլ այդ խնդիրների դեմ պայքարի կոնկրետ քայլեր։

Բայց արի ու տես, որ այս հայտարարությունների հեղինակն այն մարդն է, որի պաշտոնավարման 10 տարիների ընթացքում կոռուպցիան Հայաստանում ոչ միայն գնալով արմատավորվեց, այլեւ ստացավ համակարգված բնույթ։

Էլ չենք ասում մենաշնորհների մասին. բոլորին է հայտնի, որ տնտեսության մեջ մենաշնորհները հիմնվեցին հենց Քոչարյանի օրոք, նրա պաշտոնավարման տարիներին տնտեսության եկամտաբեր ճյուղերը «քվոտավորվեցին» ու բաժանվեցին յուրայինների միջեւ:

Համենայն դեպս, Սամվել Ալեքսանյանը դարձավ միակ շաքար ներկրողը հենց Քոչարյանի օրոք։ Նրա պաշտոնավարման ժամանակ բենզին եւ դիզվառելիք ներկրելու իրավունք ունեին միայն Միկա Բաղդասարովն ու Բարսեղ Բեզլարյանը՝ Ֆլեշի Բարսեղը։

Բացի այդ, Քոչարյանի օրոք Միկա Բաղդասարովին տրվեց նաեւ ավիափոխադրման ոլորտի մենաշնորհը. «Արմավիան» տարիներ շարունակ միակ ազգային փոխադրողն էր։ Եվ այդպես՝ ոլորտ առ ոլորտ։

Արման ԳԱԼՈՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930