Լրահոս
Օրվա լրահոսը

Գուրգեն Արսենյան. «Ես, որպես ծնող, կատարել եմ իմ պարտքը եւ իրավական պաշտպանությունն եմ ապահովել». «Ժողովուրդ»

Հունիս 02,2016 13:02

ԱԺ պատգամավոր, ՄԱԿ նախագահ Գուրգեն Արսենյանի որդին՝ Գուրգեն Արսենյանը եւս, որը ինքնակամ ներկայացել էր իրավապահներին, նախօրեին՝ երեկոյան, ազատ արձակվեց։ Ինչպե՞ս դա ստացվեց։ «Ժողովուրդ»-ն այս հարցի շուրջ զրուցեց ԱԺ պատգամավոր Գուրգեն Արսենյանի հետ։

– Նախօրեին՝ երեկոյան, խուլիգանության բավականին ծանր հոդվածով «մեծ շուքով» կալանավորված Ձեր որդին անաղմուկ ազատ արձակվեց։ Ինչպե՞ս Ձեզ հաջողվեց նրան ազատել բանտից։

– Նախ ասեմ, որ անձնական վիրավորանքներից բռնկված երիտասարդ տղաների կռիվ է, դա տղաների կռիվ է, եւ կարծում եմ՝ պետք չէ դարձնել այդքան լուրջ թեմա։ Պատգամավոր եւ տաքարյուն երիտասարդ պատանիներ՝ տարբեր քաշային կատեգորիաներ են, եւ պետք չէ փոխկապակցել իրար։ Երիտասարդների միջեւ անձնական վիրավորանքներից բռնկված միջադեպ է եղել, եւ ես, որպես ծնող, կատարել եմ իմ պարտքը եւ իրավական պաշտպանությունն եմ ապահովել, իսկ թե ինչ հիմքերով փոխվեց կալանավորումը, կարծում եմ՝ դա արդեն փաստաբանների բերված փաստարկների հիման վրա է արվել, որի մասին մամուլում բավականին խոսվեց, քննարկվեց, եւ կարծում եմ՝ այդ հարցով կարող եք դիմել իրենց, եթե գործի իրավական կողմն այդքան հետաքրքրում է Ձեզ։

– Ստացվում է, որ Դուք մի կողմից պայքարում էիք խուլիգանների դեմ, փողոցում հայտնի դանակահարության պատմությունը նկատի ունենք, մյուս կողմից՝ իրավապահները Ձեզ ներկայացրին խուլիգանությունը այս անգամ ներսից։ Ինչ-որ զուգամիտում տեսնո՞ւմ եք երկու միջադեպերի միջեւ։

– Ես կարծում եմ՝ կյանքում յուրաքանչյուր մարդ պետք է պատասխան տա իր արարքների համար, իմ որդին բացառություն չէ։ Հավատում եմ, որ իրավապահ մարմինները կքննեն գործը, եւ տաքարյուն երիտասարդները կտարբերակեն կարելին չիկարելիից։ Իսկ այդ Ձեր կողմից հիշատակված հայտնի դեպքի եւ այս միջադեպի միջեւ զուգահեռներ անցկացնելը, համենայնդեպս ինձ համար, նվազագույնը տարօրինակ է, եւ կարծում եմ, որ յուրաքանչյուր բանականություն ունեցող մարդ զուգահեռներ անցկացնել կամ նույն հարթության վրա չի կարող դիտարկել այդ 2 դեպքերը։

Զրուցեց Լիլիթ ԱՎԵՏԻՍՅԱՆԸ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930