Լրահոս
Օրվա լրահոսը

Express. Թուրքիան հայտնվել է Գերմանիայի սպառնալիքի տակ

Հունիս 02,2016 12:13

Բրիտանական հանրահայտ Express պարբերականը վերլուծական է հրապարակել, որտեղ անդրադարձել է 2016թ. հունիսի 2-ին Գերմանիայի խորհրդարանում քվեարկության դրված Հայոց ցեղասպանության ճանաչման մասին օրինագծին։

Բրիտանական հայտնի պարբերականը նշում է, որ այս նախաձեռնությամբ՝ Հայկական հարցի միջոցով, Թուրքիան հայտնվել է գերմանական ճնշման տակ, որի հետևանքով էլ կարող են վտանգվել փախստականների հարցերի վերաբերյալ Թուրքիայի և Եվրամիության միջև ձեռք բերված պայմանավորվածությունները։

Հեղինակավոր պարերականը հիշել է, որ այդ օրինագիծը Գերմանիան նախատեսում էր ընդունել 2015թ.-ին՝ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին, սակայն, վերջին պահին, պաշտոնական Բեռլինն ավելի կարևորեց Անկարայի հետ բարեկամական հարաբերությունները և օրինագիծը խորհրդարանում հայտնվեց միայն այս տարի։

Express-ի հիշատակել է նաև նախագահ Էրդողանի խոսքերը, որը քննադատեց բոլոր նրանց, ովքեր փորձում են ճանաչել Հայոց ցեղասպանությունը՝ այդպիսով «խաբելով» Գերմանիային։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930