Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի ավագ եւ Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին իրենց թիմի կազմում տեսնելու ցանկություն ունեցող գրանդ ակումբների քանակն օրեցօր աճում է:
Հայ ֆուտբոլիստով հետաքրքրվում են եվրոպական ամենահեղինակավոր ակումբները, հատկապես՝ անգլիական «Արսենալը», «Չելսին», «Տոտենհեմը», իտալական «Թուրինը» եւ «Յուվենտուսը»: Տարբեր ժամանակներում մամուլը նշել է նաեւ «Բարսելոնային» եւ ՊՍԺ-ին:
Անգլիական «Daily Star» պարբերականի փոխանցմամբ, Հենրիխ Մխիթարյանի համար պայքարին այժմ էլ լրջորեն միացել է «Մանչեսթեր Յունայթեդը»: Իսկ «Daily Mail»-ը գրում է, որ եթե Մխիթարյանը տեղափոխվի «Տոտենհեմ», ապա Էրիկսենի, Լամելայի եւ Քեյնի հետ միասին կդառնա Պրեմիեր լիգայի պաշտպանների մղձավանջը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ