Գերմանական ԶԼՄ-ների պնդմամբ՝ մի քանի ժամից Գերմանիայի խորհրդարանում քննարկվելիք Հայոց ցեղասպանության ճանաչման մասին օրինագիծը կընդունվի։ Այս մասին գրում է գերմանական հեղինակավոր Deutsche Welle-ի թուրքական ծառայությունը։
Այս օրերին գերմանական մամուլի ուշադրության կենտրոնում է այդ երկրի խորհրդարանում հայտնված Հայոց ցեղասպանության ճանաչման մասին նախագիծը։ Վերը նշված աղբյուրի համաձայն՝ գերմանական ԶԼՄ-ներում տեղ գտած վերլուծականներից և կարծիքներից կարելի է ենթադրել, որ Բունդեսթագն այսօր կճանաչի Հայոց ցեղասպանությունը։
Մասնավորապես գերմանական Die Zeit պարբերականում հրապարակվել է Յոահիմ Ռիքերի «Այո´, ցեղասպանություն» վերնագրով հոդվածը, որտեղ հեղինակը նշում է, որ ցեղասպանության հարցը Գերմանիայի օրակարգ է եկել բավական բարդ ժամանակաշրջանում, բայց անհրաժեշտ է ճանաչել այն։
Գերմանական մեկ այլ՝ Die Welt պարբերականն էլ անդրադարձել է Թուրքիայի վարչապետ Յըլդըրըմի խոսքերին , որն անլուրջ և ծիծաղելի էր համարել Գերմանիայի խորհրդարանում հայտնված օրենքի նախագիծը: