Լրահոս
Օրվա լրահոսը

Սամվել Բաբայանի հարցազրույցը սառը ցնցուղ էր նրա շատ համակիրների համար. «Հրապարակ»

Հունիս 02,2016 11:07

Սամվել Բաբայանի հարցազրույցից հակառակորդի մամուլը մի ձեւակերպում է առանձնացրել. «Ադրբեջանցիները մի ժամում տիրել են մեր դիրքերին»։ Բաքվում վերցրել են այն, ինչ իրենց օդուջրի պես անհրաժեշտ է՝ հասարակությանը ներշնչել, որ Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի նախկին հրամանատարն ապրիլյան մարտերը ոչ թե պատերազմ է համարում, այլ «դիվերսիոն պատժիչ գործողություններ»։

…Բաբայանի հարցազրույցը, մինչդեռ, սառը ցնցուղ էր նրա շատ համակիրների համար։ Մարդիկ սպասում էին, որ Բաբայանը ոչ թե 1992-94-ի պատերազմի բոլոր հաջողությունները կվերագրեր անձամբ իրեն («ես եմ մշակել եւ իրականացրել բոլոր օպերացիաները»), այլ կգնահատեր մարտական ընկերների, ապրիլյան մարտերում զինվորների եւ սպաների հերոսությունը, կզորակցեր զոհվածների հարազատներին, շուտափույթ ապաքինում կմաղթեր վիրավորներին, կտրամադրեր ապագայի հանդեպ հավատի։

Հրանտ ՄԵԼՔՈՒՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930