Ռուսական «Լևադա» կենտրոնը հրապարակել է կատարված սոցիալական հարցումների պատասխանները, որոնցից պարզ է դառնում, թե որ երկրներին են ռուսաստանցիները բարեկամ համարում, և որ երկրներին՝ թշնամի։ Այս մասին տեղեկացնում է ռուսական Ведомости-ն։
Ըստ այդմ՝ ռուսաստանցիները իրենց հիմնական թշնամի են համարում ԱՄՆ-ին (հարցվածների 72%), Ուկրաինային (48%) և Թուրքիային (29%)։ Ընդ որում, դեռևս 2015թ. Թուրքիային թշնամի էր համարում հարցվածների միայն 1%-ը։
Ռուսաստանցիները պատասխանել են նաև հարցին, թե ովքեր են Ռուսաստանի Դաշնության բարեկամները։ Ստացված պատասխաններից պարզ է դարձել, որ ռուսաստանցիները բարեկամ են համարում Բելառուսին (50%), Ղազախստանին (39%) և Չինաստանին (34%)։ Ուշագրավ է, որ ռուսաստանցիների 10% կարծիքով՝ ՌԴ-ին բարեկամ է Սիրիան։
Հետաքրքիր է, որ անցկացված հարցման մեջ որևէ անդրադարձ չկա ռուսաստանցիների՝ Հայաստանի Հանրապետությանը ունեցած վերաբերմունքին։
Ի սեր ճշմարտության նայեք այս մեջբերումը.
Представления о «друзьях» России кардинальным образом за год не изменились — это Белоруссия (50%), Казахстан (39%), Индия (18%), Армения (13%) и Куба (10%).
https://regnum.ru/news/ratings/2139997.html
Կներեք, բայց նյութը պետք չի ավելի ճչացող սարքել ճշմարտության հաշվին: Իսկ եթե ասեք, թե տեղյակ չեք եղել… Sorry, զբաղվեք այլ գործով:
Մեր հրապարակումը, ինչպես տեսնում եք, ոչ թե Ռեգնումից էր, այլ Վեդոմոստիից, որն անդրադարձել էր ՌԴ բարեկամ եւ թշնամի պետությունների առաջին եռյակներին: Դատելով Ձեր մեջբերած տվյալներից՝ Հայաստանի ստացած ձայները բավարար չեն եղել այդ եռյակում հայտնվելու համար, ուստի եւ Վեդոմոստին մեր երկրին ընդհանրապես չի անդրադարձել: Այսուհանդերձ՝ շնորհակալ ենք լրացման համար: