ՀՀ Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում հետեւյալ գրառումն է արել.
ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանության հատուկ օպերատիվ ծառայության աշխատակիցների հետևողական աշխատանքի շնորհիվ, առանձնակի խոշոր չափի կաշառք` 5000 ԱՄՆ դոլար, ստանալու ժամանակ ձերբակալվել է Երևան քաղաքի Մաշտոցի զինկոմիսարիատի 2-րդ բաժնի պետ, փոխգնդապետ Շանթ Ավետիսյանը: