Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Էստոնիայում տղամարդը 5 տարի գերության մեջ է պահել կնոջը. Lenta.ru

Հունիս 02,2016 10:45

47-ամյա էստոնացի Կայդո Մոզենը 5 տարի անընդմեջ որպես ստրուկ է պահել 51-ամյա մի կնոջ։ Այս մասին տեղեկացնում է ռուսական Lenta.ru լրատվականը։

Մոզենը 51-ամյա կնոջը սկզբում պահել է նկուղում՝ այնուհետև տեղափոխել է մի սենյակ, որում չի եղել ջեռուցում։ Նա հաճախ նվաստացրել է ստրկության մեջ հայտնված կնոջը, կերակրել մնացորդներով, ծեծի ենթարկել և մշտապես խլել նրանից հաշմանդամության համար տրվող թոշակը։ Այս ամենից բացի, կնոջը ստրկության ենթարկած տղամարդը ստիպել է աշխատել գերության մեջ հայտնված կնոջը, ընդ որում, Մոզենի ընկերներն ու ծանոթները տեղյակ են եղել այդ ամենի մասին։

Գերությունից ազատված կինն ասել է, որ 2010թ., այն բանից հետո, երբ մահացել է իր կողակիցը, կինը տեղափոխվել է Մոզենի մոտ՝ բնակության, դրանից որոշ ժամանակ անց էլ տղամարդը ստրկացրել է այդ կնոջը։

Դեպքը բացահայտվել է այն բանից հետո, երբ Մոզենին մեղադրանքներ են առաջադրվել՝ այլ հանցանքներ կատարելու համար։ Ընթացիկ տարվա մարտին դատարանը մեղավոր է ճանաչել Մոզենին և դատապարտել 4 տարի և 6 ամիս ժամկետով ու գումարային տուգանքներով։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930